Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

1 (82)

Նազլու յարից խաբար էկավ, թե «էլ չիմ սիրիե, - կոսե.
«Աչկը լալով մոդըս էլ գա, արտսունքին տեր չիմ, - կոսե.
Թաքուն պահած սրտիս սիրը չավ է արիլ աշխարհին`
Էլ չիմ հիշի, էլ չիմ խղճա, թող գնա կորչիե, - կոսե:

Ունքիր ունե լարած անիղ, թերթերուկը մե-մե նիտ,
Հիռու տիղըն սեյր է անում, մոդ չէ գալիս ինձ մե հիդ.
Է~յ, աղանիր, դարդ իմացող, էս ջանա'նին մե մըտիկ,
Աստծու բարովըն տալիս էլ` «դրա'ն էլ կարոտ չիմե, - կոսե:

Սիրուց գժված բլբուլի պես, դոշիս խուցիր շարած է.
Էս աշխարի գոզալներու սիրտը կոսիս քարած է.
Թե իմանաք, Սայաթ-Նովեն էշխեն էրած, կորած է.
Աղաչեցի, թե խըղճի գա` «չէ', ու ծա'նոթ չիմե, - կոսե: