Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

3 (84)

Փորցված վարպետներու մոդ մե ծառա իմ,
Խիղճ ու դեվեր մարթկանց հարգողներից իմ.
Թե վուր խալխին հասնե` կատարյալ իմ յիս.
Սովորողին ուսում տվողներից իմ:

Իգիթ մարթը խոսկըն էրեսին կոսե.
Էշխի ծովըն մտնողը խուր կու սուզվե.
Դարդս շատ է` մինչ հարուրի կու հասնե`
Սիրտըս կոտրած, կինքըս զոհողներից իմ:

Միրք առնելուս դրուստ դադըն ճանանչիր.
Անգին քարի դրուստ հատըն ճանանչիր.
Սա'յաթ-Նովա փիր-ուստադըն ճանանչիր.
Խըրատ տվող-ուշկի բերողներից իմ:

Թեջնիս