Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

46

Հընդկաց քաղաքիցն հանած, ջավահիր քար արմանալու,
Ինչի դիբչիս նաղըշ կոնիս, օսկե փարգալ արմանալու.
Ամեն մարթ չի կանա ճարի շահով շըքար արմանալու.
Մարթ հիդըտ չի կանա խոսի, Րոստոմի Զալ արմանալու:

Շիմշատի ծառ բըհամ էկած, շենքըտ տաշիլըն ի~նչ կոնե.
Երանի է քու տիրուչըն - յադին յաշիլըն ի~նչ կոնե.
Էրեսըտ խասա մուրասա - ղալամ քաշիլըն ի~նչ կոնե.
Կարմիր ու կանաչ ու ճերմակ, սարիսար ալ արմանալու:

Դու հիշտ ղիմիշ անելու չիս, ճըրաք վառած, դըժվար ճարած.
Ովոր էրեսըտ կու տեսնե, խիլքըն կու դառնա շըվարած.
Անգին յաղութ, անգին ալմաս, բոլորքըտ ջավահիր շարած,
Սկանդարի Զուլղարեն թողած, ջընաղ հեքալ արմանալու:

Համաշա սեյրան իս անում, վարթ ու մանուշակ քաղում իս,
Շուշա-բըրոլե գուլաբդան բերնետ վարթաջուր մաղում իս.
Թաքավուրի թաջի ջիղա, օսկե թիլըտ շաղմաղում իս.
Վուրսնուրթի ձեռիցըն փախած ջեյրան, մարալ արմանալու:

Յա'ր, քիզանից հիռանալըս միռնելուս վըրա դըժվար ա.
Էշխիցըտ Մեջլում իմ դառի - ի՞նչպես անիմ ինձի չարա.
Ավելի չէ Սայաթ-Նովեն - քիզի ծառա ու նոքար ա.
Նըրանից ձիռքըտ քաշիլըն` շատ ա էտ ալ արմանալու: