46
 
   
    Հընդկաց 
   
    քաղաքիցն 
   
    հանած, 
   
    ջավահիր 
   
    քար 
   
    արմանալու,
   
    Ինչի 
   
    դիբչիս 
   
    նաղըշ 
   
    կոնիս, 
   
    օսկե 
   
    փարգալ 
   
    արմանալու.
   
    Ամեն 
   
    մարթ 
   
    չի 
   
    կանա 
   
    ճարի 
   
    շահով 
   
    շըքար 
   
    արմանալու.
   
    Մարթ 
   
    հիդըտ 
   
    չի 
   
    կանա 
   
    խոսի, 
   
    Րոստոմի 
   
    Զալ 
   
    արմանալու:
 
   
    Շիմշատի 
   
    ծառ 
   
    բըհամ 
   
    էկած, 
   
    շենքըտ 
   
    տաշիլըն 
   
    ի~նչ 
   
    կոնե.
   
    Երանի 
   
    է 
   
    քու 
   
    տիրուչըն 
   
    - 
   
    յադին 
   
    յաշիլըն 
   
    ի~նչ 
   
    կոնե.
   
    Էրեսըտ 
   
    խասա 
   
    մուրասա 
   
    - 
   
    ղալամ 
   
    քաշիլըն 
   
    ի~նչ 
   
    կոնե.
   
    Կարմիր 
   
    ու 
   
    կանաչ 
   
    ու 
   
    ճերմակ, 
   
    սարիսար 
   
    ալ 
   
    արմանալու:
 
   
    Դու 
   
    հիշտ 
   
    ղիմիշ 
   
    անելու 
   
    չիս, 
   
    ճըրաք 
   
    վառած, 
   
    դըժվար 
   
    ճարած.
   
    Ովոր 
   
    էրեսըտ 
   
    կու 
   
    տեսնե, 
   
    խիլքըն 
   
    կու 
   
    դառնա 
   
    շըվարած.
   
    Անգին 
   
    յաղութ, 
   
    անգին 
   
    ալմաս, 
   
    բոլորքըտ 
   
    ջավահիր 
   
    շարած,
   
    Սկանդարի 
   
    Զուլղարեն 
   
    թողած, 
   
    ջընաղ 
   
    հեքալ 
   
    արմանալու:
 
   
    Համաշա 
   
    սեյրան 
   
    իս 
   
    անում, 
   
    վարթ 
   
    ու 
   
    մանուշակ 
   
    քաղում 
   
    իս,
   
    Շուշա-բըրոլե 
   
    գուլաբդան 
   
    բերնետ 
   
    վարթաջուր 
   
    մաղում 
   
    իս.
   
    Թաքավուրի 
   
    թաջի 
   
    ջիղա, 
   
    օսկե 
   
    թիլըտ 
   
    շաղմաղում 
   
    իս.
   
    Վուրսնուրթի 
   
    ձեռիցըն 
   
    փախած 
   
    ջեյրան, 
   
    մարալ 
   
    արմանալու:
 
   
    Յա'ր, 
   
    քիզանից 
   
    հիռանալըս 
   
    միռնելուս 
   
    վըրա 
   
    դըժվար 
   
    ա.
   
    Էշխիցըտ 
   
    Մեջլում 
   
    իմ 
   
    դառի 
   
    - 
   
    ի՞նչպես 
   
    անիմ 
   
    ինձի 
   
    չարա.
   
    Ավելի 
   
    չէ 
   
    Սայաթ-Նովեն 
   
    - 
   
    քիզի 
   
    ծառա 
   
    ու 
   
    նոքար 
   
    ա.
   
    Նըրանից 
   
    ձիռքըտ 
   
    քաշիլըն` 
   
    շատ 
   
    ա 
   
    էտ 
   
    ալ 
   
    արմանալու: