15
Նազլու
յարը
բաց
է
էլի
վարթի
պես,
Հուսը
վարթ
է,
էրեսը
վարթ,
խալը
վարթ.
Մե
վարթին
բլբուլ
կու
սիրե,
մեկին`
խար,
Աչկը
վարթ
է,
ունքը
վարթ,
ջամալը
վարթ:
Թե
վուրսնուրթ
իս,
սարի
մարալ
դուն
բըռնե.
Թե
սովդաքար
իս,
սըվթային
ձեռ
մեկնե.
Յարը
հաքին
խաս-ատլասե
շուր
ունե.
Սիպտակը
վարթ,
կանանչը
վարթ,
ալը
վարթ:
Գիշեր-ցերեկ
աչկես
արուն
է
կաթում.
Զալումն
ուշկըս
տարիլ
է
մե
սըհաթում.
Բերնեն
լալ
է
թափում,
ինձի
խըրատում.
Բառը
վարթ
է,
լիզուն
վարթ,
խընդալը
վարթ:
Պատվական
տեսնելու
նովաբին-աջար.
Բլբուլին
սըպանող
թոփ
վարթի
սաջար.
Սալբու
նըման
ամառ
ձըմիռ
կանանչ
ծառ.
Դոշը
վարթ
է,
ծոցը
վարթ
է,
շալը
վարթ:
Գուզիմ
յարն
ինձ
չը
գցե
իր
դիդարեն.
Գուզիմ
էշխի
թըրով
սիրտըս
պատառե.
Սայաթ-Նովուն
յարի
էշխըն
թող
վառե,
Հուրը
վարթ
է,
կըրակը
վարթ,
փալը
վարթ:
Արութինի
(ասած)
վարսաղ
է
(ուչլամա):