Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

15

Նազլու յարը բաց է էլի վարթի պես,
Հուսը վարթ է, էրեսը վարթ, խալը վարթ.
Մե վարթին բլբուլ կու սիրե, մեկին` խար,
Աչկը վարթ է, ունքը վարթ, ջամալը վարթ:

Թե վուրսնուրթ իս, սարի մարալ դուն բըռնե.
Թե սովդաքար իս, սըվթային ձեռ մեկնե.
Յարը հաքին խաս-ատլասե շուր ունե.
Սիպտակը վարթ, կանանչը վարթ, ալը վարթ:

Գիշեր-ցերեկ աչկես արուն է կաթում.
Զալումն ուշկըս տարիլ է մե սըհաթում.
Բերնեն լալ է թափում, ինձի խըրատում.
Բառը վարթ է, լիզուն վարթ, խընդալը վարթ:

Պատվական տեսնելու նովաբին-աջար.
Բլբուլին սըպանող թոփ վարթի սաջար.
Սալբու նըման ամառ ձըմիռ կանանչ ծառ.
Դոշը վարթ է, ծոցը վարթ է, շալը վարթ:

Գուզիմ յարն ինձ չը գցե իր դիդարեն.
Գուզիմ էշխի թըրով սիրտըս պատառե.
Սայաթ-Նովուն յարի էշխըն թող վառե,
Հուրը վարթ է, կըրակը վարթ, փալը վարթ:

Արութինի (ասած) վարսաղ է (ուչլամա):