28
Միտկըտ
ի՞նչ
է,
իմ
նազանի,
ա'զիզ
յար,
Չշփոթվիս
դուն
միր
էս
խոսկիրեմեն,
Ախ
քաշելեն
լիրթ
ու
թուքս
զայ
էլավ,
Արուն-արտսունք
հուսից
միր
աչկիրեմեն:
Յա'ր,
գիդիմ,
վուր
էշխովըտ
ինձ
կու
վառիս,
Սրտիս
միչին
սուր-սուր
նիտիր
կու
շարիս,
Դե
ի՞նչ
կուլի,
բարի
աչկով
մե
նայիս.
Վո'ւնց
էսքան
շուտ
հիռացար
քու
յարեմեն:
Առանց
ջուղաբ
դուն
իմ
հոքին
հանում
իս,
Լիմոնի
պես
հերիք
քամիս
արունըս,
Աղաչելուց
ջան
չմնաց
ջանումըս,
Եկ
մի
գցի
ադաբեմեն,
արեմեն:
Տեսնելուս
էլ
մե
բառ
էլա
չի
ասում.
Քաղած
վարթըն
էլ
նուրմեկանց
չի
բսնում.
Էլ
միր
բռնած
գուրծը
տիղին
չի
հասնում`
Ուժը
կորավ
միր
աղեմեն,
սուփրեմեն:
Գուզիմ
էշխի
մեչ
տապակվիմ
ու
խորվիմ,
Շուռ
գամ
շամիտ
փարվանի
պես
ու
վառվիմ,
Սայաթ-Նովեն
կոսե,
թուղ
լի
յիս
էրվիմ,
Թաք
քիզ
պեծ
չդիբչի
միր
վառ
քուրեմեն:
Էս
լավ
ղափիա
է.
Արութինի
ասած: