Սիսական

Հեղինակ

Բաժին

Թեմա

90. ՀԻՆ ԹԵՄ ԵՒ ՀԱՍՔ ԱԹՈՌՈՅՆ

Մի ի կարեւոր գիտելեաց Տաթեւոյ վանաց, մանաւանդ թէ թեմին, է հասք կալուածոց նորին, հարուստ եւ ճոխ քան զյոլովս յաթոռոց Հայոց, ըստ առատատրութեան մեծոգի եւ մեծահարուստ իշխանաց եւ ռամկաց Սիւնեաց: Տուրք եօթնհարիւրիւ չափ գիւղորայից, զոր Ստեփանոս Օրբելեան նշանակէր իբրեւ հարկ ԺԲ գաւառացն յեկեղեցին, փոխեցաւ եւ խառնեցաւ ի վանքս Տաթեւոյ ընդ եպիսկոպոսական գահուն, որ ` զատ յայնցանէ ունէր առանձին ողջոյն իսկ գեօղս եւ ագարակս, լերինս եւ դաշտս եւ ջուրս, որպէս տեսաւ ի նախագրեալ վճռագիրս: Ի հոլովել ժամանակաց եւ ի վրդովել աշխարհիս ` նուազելով նուազեցին եւ թիւ հարկատուացն եւ տրից. այլ տակաւին եւ ի յետին դարս ` ոչ փոքր է թիւ գիւղիցն, այն է 260, բաժանեալ ի 14 գաւառս, որպէս եւ հին Ցուցակն, այլ սահմանք նոցին եւ անուանք փոփոխեալ են, եւ կոչի Տաթեւոյ թեմի պտուղ, եւ հաշուին պարսիկ շահի դրամով, որոց գումար ` եթէ ստոյգ է գրածն, հաւաքի ի մեծաքանակ թիւ 580 կամ 000, 000.

 

Գեղուաձոր

15, 350

Բաղաբերդ

17, 450

Կաքաւաբերդու գաւառ

66, 700

Մացրու գաւառն

33, 800

Աճանանու գաւառն

50, 050

Գիլաբերդու գաւառն

21, 700

Մաղանջու գաւառն

22, 800

Բարկուշատու գաւառն         

11, 900

Զեանկազօրու գաւառն        

46, 400

Քաշաթաղուց գաւառն

50, 150

Չաւնդրու գաւառն

48, 700

Ղարատաղու գաւառն

54, 462

Վերիձորու գաւառն

28, 600

Սիսիանու գաւառն

11, 900

 

Զատ ի պտղոյ 260 գեօղիցն, նշանակին եւ այլ կալուածք Հուլավար կոչեցեալ, Արտորայք իբր 30, Սրանոցք ( աղօրիք ), 4, յորոց մին միայն շէն էր առընթեր վանացն. Խոտատեղիք 5, Այգիք 10, Հնձանք 5: Յափք բերոց արմտեաց են Բեռն, Մարզպան եւ Չարեք: Ոչ է ինձ յայտ ժամանակ այսր ջիճակագրութեան 260 գիւղից, այլ թուի յ ' ԺԷ դարու արարեալ, եւ ընդօրինակող ոմն յամի 1720 ցանուծանէ, « Զայս Յովհաննէս վարդապետի դաւթարիցն առեալ ` աստ գրեցաք, Թվին ՌՃԿԹ, որ Երեմիա վարդապետին գրեալ Թվին ՌՃԾԱ (1702) մայիսի 10 էր, Տաթեւու վանքին Բահրէքն, որ է մուլքն: Ես Տէր Աղեքսանդրս գրեցի յայն սրայիցն »: - Ի նորագոյն ցուցակի ` որ թուի յելս ԺԸ դարու կամ ի սկիզբն ԺԹ արարեալ, նուազեալ իջեալ է թիւ գիւղորայից յ '95, այսպէս ունելով խորագիր. « Սրբոյ աթոռոյս բոլոր թեմի եւ վիճակի տասնեակ գաւառքն եւ գիւղք ` որք ներկայապէս շէն են, նաեւ պտուղք նոցին ` են այսոքիկ, զորս ի ստորեւդ շարեցից »: Եւ շարէ այսպէս, յանուանէ կարգելով եւ զգեօղսն, զոր մեք զանց առնեմք.

 

Ծղուկ գաւառ

Գեօղք 20

Պտուղ. Շահի 100, 950

Բարկուշատ

7

...

Արեւիք

8

65, 024

Ղարադաղ Վերին

18

161, 200

 

53

327, 174

Ղարադաղ ներքին

7

20, 000

Չաւընդուր

2

20, 000

Ղափան

5

17, 000

Բաղաբերդ

6

38, 000

Աճանան

7

30, 000

Զանկեզօր

15

49, 000

 

95

501, 174

 

որ է 120, 000 ֆրանկ, եւ աւելի.

Սարգիս Ջալալեան զարգիս ասէր 70 գիւղ միայն մնացեալ թեմ Տաթեւու. իսկ Արարատ Օրագիր Էջմիածնի ` զոր մարթ է պաշտօնական կոչել, 83 գեօղս դասէ ի Յաջորդութեան ( թեմի ) Տաթեւու, բայց գէթ երեք ի նոցանէ կրկին գրեալք են, եւ մնան 80. զորս կարգեսցուք ըստ այնմ ցանկի, յաւելեալ հանդէպ նոցին զհին գաւառս նոցին, ( եւ զանծանօթիցն թողեալ դատարկ. ) յորս ճանաչի զի ի յետին դարս միայն Ծղուկ, Բաղք, Ձորք, Հաբանդ, Կովսական եւ Արեւիք մնացեալ էին ի թեմին. ընդ երկբայութեամբ է եւ փոքր մասն մի Աղահէճի:

 

Շինաթաղ

Ծղուկ

Լոր

»

Դարապաս

»

Գետաթաղ

»

Լծէն

»

Ախլաթեան,

»

Կուրից

»

Աղքէնտ ( Կիրակոսիկ )

Ծղուկ

Ալէլու

»

Թազագիւղ

 

Բռնակոթ

Ծղուկ

Մազրա

»

Շատոտ

»

Անգեղակոթ

»

Գարագիլիսէ

»

Ոյծ ( Ուզ )

»

Եայճի

»

Շիկահող ?

Կովսական

Շրուանիձոր

Արեւիք

Շիկահող ?

Կովսական

Շրուանիձոր

Արեւիք

Մալեւ

»

Մեղրի

»

Լիճք

»

Վահրաւորա

»

Կորիս

»

Նորաշէն

»

Դաշտօն

Արեւիք

Քաջարանց

?

Փիր-Մազրա, Բըլ Մազրա

Ձորք

Բախրուտ,

»

Հանդ

»

Քրդեկանց

»

Բեխ

Կովսական

Գիւտկում

»

Մեղրի-Փոքր թաղ

Արեւիք

Բաղաւերճ

Կովսական

Ճտկէն ( Չքատէն )

»

Պառաւաթափ

?

Կաւարդ

Բաղք

Առաջաձոր ( Արջաձոր )

»

Խոտանան

»

Նորաշէն

»

Շրուանենց

»

Խլաթաղ

»

Տանձատափ

Ծղուկ

Տաթեւ

»

Կարճեւան

Երեւիք

Կալեր

»

Երիցվանիկ

Բաղք

Չափնի

»

Սեւաքար,

»

Էրկենանց

»

Ըռկեն

( Բարկուշատ )

Զէյվա

Հաբանդ

Եղվարդ ( Աղահորդ )

  Բաղք

Ագարակ

-

Խնձորեսկ

Հաբանդ

Նորաշէն

-

Մաղուազ ( Մակաղոց )

-

Տեղ

-

Կոռնիձոր

-

Ալիղուլի

-

Քարահունջ

-

Կէօրու ( Գորու )

-

Մուղանջուղ

-

Խոտ

Հաբանդ

Շինուհեր

-

Հալիձոր

-

Բալաք ( Բլեկանց ?)

Ծղուկ

Կորիս

»

Միքէնտ

Աղահէճք

Երիցաթումբ

Բաղք ( Մաղանջ )

Բնունիս

Ծղուկ

Վաչագան ( Վզըգան )

Ձորք

Արաուս

Ծղուկ

Արաուս

Ծղուկ

Կուտեմնիս

Արեւիք

Վանք

-

Խոզնավար

Աղահէճ

Չկտեն ( կրկնեալ թուի Ճկտեն )

 

Տորտնի

Բաղք

Խտրանց ( Խնդրանց )

Բարկուշատ,

Վժենիս

Բաղք

Սուարանց

-

 

Ի միջակ կամ յերկրորդ ցուցակի պտղոց թեմին ` բնիկ գեղջ Տաթեւու կարգին հուլավարք յանուանէ տանց կամ տոհմից, զոր ` իբրեւ հետաքննական ինչ ծանօթութիւնս բնակչաց գեղջն ` նշանակեմ, ոչ երաշխաւորելով ստուգութեան անուանցն եւ թուոց.

« Մատթէոս Իրիցանց աղբինքն, 12 մարզպան.

Ածին հողն, 5 մարզ.

Ղալամանց տներն եւ Քարջուտին հողն, 12 մարզ.

Հնկերվանց, 4 մարզ.

Մուլքոնց տներն, 10 մարզ.

Աբրահամեանց տներն, 10 մարզ.

Գուլավտոնց տներն ` թէ վար լինի եւ թէ ցել կամ ոչ, 3 մարզպան մաղթայէ տալ պարտին.

Ճհանկիրանց եւ Թաթոնց տներն, 61/2 շարէք.

Աւանանց տներն, 7 մարզ  չար:

Աւագոց տղայքն 9 մարզ, 3 չար.

Իսամնաց եւ Այթունանց, Քեղանցու եւ Թխկէ ձեռնաւորին հողն, սոցա խուրձն կու հանեն:

Զիլիկանց Ծածարու հողն, որ այժմս Շլորի կոչեն. սոցա խուրձքն կու հանեն. որք են հողերն վանքին ու ընկերվանց, ու ամէն հողերի խուրձն կու հանեն, տասնէն երկուսն Կաւասանանց հողերին »:

Առանձինն եւս Տաթեւոյ գեղջն տուրք եւ հարկք առ վանսն նշանակի այսպէս. « Տաթեւ. 24 բեռն ցորեն, եւ 4 լիտր մեղր տան, եւ գլխովին բոլոր գեղովն մէկ օր վար անեն, երկու օր հունձ անեն, եւ մէկ օր ալ ջառ անեն ` ինչ բան որ լինի, եւ մէկ օր ` եզնարածքն վանքիս համար խոտ հարեն »: Յաւելեալ են հակառուքն եւ ծանօթութիւն մի առ այս. « Տաթեւու հոլավարքն ` տարին կէսօրեայ է, ( այսինքն ըստ բերոց տարւոյն ). զորն ` թէ վար լինի եւ թէ ոչ ` կու տան. եւ զորն թէ վար լինի տան. ( թէ ) վար չլինի ` չեն տալ. եւ այնպէս տեղ կայ որ խուրձ կու հանեն տասնէն երկու. վասն այն որ մալն այն հողերու վանքիս տալիս հաքիմի են »: - Պիտանեգոյն եւս են արդեօք ըստ աշխարհագրական տեսութեան, անուանք Արտավարաց վանուցն, որոց գիրք ` անծանօթք առ ի մէնջ ` դիւրագիւտք իցեն տեղացեաց.

Սատանայի կամուրջի բերանն,

Ուղտաքարն,

Ցրուագետ,

Ածի հող,

Քրտնէս,

Հաղշատ գլուխ,

Հոնճեր,

Ակրու խաչ,

Բոլորդուզ,

Ժողովարան,

Բոլորճոթ,

Ակռավար,

Ծովեր,

Տանձուտ,

Խաչի հողն,

Հաղարու դաշտն,

Օրթուխաներն

Սուարանձու Հացամարգն եւ Խնձորու կապն,

Երկաթճոթեր,

Աղանձու Արփալղգրն եւ Աղբիւրին տակն,

Խանաղի երկու ճոթն, մին ճանապարհի գլխին եւ մինն ճանապարհի քաշն,

Տանձատափու աղբինքների տակն, եւ

Վլասայ ճակատի հողն

Հլաձորու կարմիր յորուն ? եւ հողն,

Տաշտունի հողն,

Խոտատեղիքն են. Ղազալակապ, Քարահունջի գետէն մինչ ի Ծակոն. Ցաքուտն ` յԱնցի փոսէն մինչ ի Խաչն եւ մինչ ի Ցից-խաչն. Կեստամբալասքէն մինչ ի գետն:

Երեւի եւ Քրդանոց մի լինել ի սահմանս Տաթեւոյ, այսինքն տեղի բնակութեան Քրդաց, յորում էր եւ սրանոց, որոյ հասից երկուքն վանացն էր եւ մին Քրդերուն. իսկ յարգասեաց երկրին ` « երեք բեռն ցորեն, մէկ թիլանի լիտր մեղր, եւ մէկ ոչխար տան վանքիս: Այս է դաշինք « սահմանեալ »: Ըստ այսոցիկ եւ գիւղից Հայոց տոհմանեալ են այլ եւ այլ չափք եւ տեսակ տրից, անհաւասարք եւ աննմանք իրերաց, զոր օրինակ, Շնհէր, Խոտ եւ Հալիճոր ` զատ յայլոց տրից ` տան չափ ինչ Ընկոյզ, Հուն եւ այլ միրգս նմանիս. իսկ Կից գիւղ ` 19 ոչխար. ոմանք այսչափ բեռն, այլք 2 / 10:

Յայսոցիկ արտավարաց եւ խոտատեղեաց ` ոմանք ծանօթ եւ պատմական իսկ տեղիք են հեռաւորք կամ մերձաւորք. եւ ի սոցա ի գիւտ եւ խնդիր ժամ է մատչել: