Այս
անուն
գրեթէ
ո'չ
ուրեք
՚ի
գործ
ածի
՚ի
գիրս
մեր,
յորմէ
թուի
լինել
անուն
հին
նախ
քան
զշինութիւն
քաղաքին
Կարնոյ.
իսկ
յետ
շինութեանն`
քանզի
եղեւ
քաղաք
երեւելի
ընդ
բոլոր
գաւառն,
նաեւ
ընդ
բոլոր
Հայս,
Կարին
անուամբ
կոչի
ո'չ
միայն
փոքր
գաւառ
Բարձր
հայոց,
այլ
նաեւ
նահանգն`
Բարձր
Հայք`
գէթ
ըստ
մեծի
մասին.
նմին
իրի
եւ
Խորենացի
յետ
գնալոյ
զանունս
Բարձր
Հայք`
՚ի
բացատրութիւն
յաւել.
*Այսինքն
(կամ
ըստ
ձեռագրին)
որ
է
Կողմ
Կարնոյ:
Եւ
Յովհաննէս
կաթողիկոս
կոչէ
Աշխարհ
Կարնոյ:
Դիրք
սորա
բարձր`
յորմէ
եւ
ընկալաւ
զիւր
անուն:
*Ըստ
անուանդ
(ասէ
Խորենացին)
բարձր
է
քան
զամենայն
երկիր.
քանզի
ընդ
չորս
կողմունս
արձակէ
գետս:
Լաստիվերտցին
(՚ի
պատմութենէ
իւրում
գլ.
ժե.
)
ըստ
դրից
ընդարձակ
դաշտին
Կարնոյ`
յարեւմտեան
կողմն
նորա
դնէ
զԽաղտեաց
գաւառ,
՚ի
հիւսիսակողմն`
զՍպեր,
զամուրսն
Տայոց
եւ
զԱրշարունեաց,
իսկ
՚ի
հարաւակողմն`
զՏարօն,
զգաւառն
Հաշտենից,
եւ
զանտառսն
Խորձենոյ:
Ունի
լերինս
երիս,
կամ
չորս`
ըստ
այլ
ձեռագրաց
Խորենացւոյն`
զորոց
տե'ս
՚ի
Նոր
Հայաստան:
Եւ
ակունս
երից
երեւելի
գետոց,
որք
են
Եփրատ,
Երասխ,
եւ
Ճորոխ`
զորս
արձակէ
ընդ
երիս
կողմունս.
իսկ
ընդ
չորրորդ
կողմն`
զոր
նշանակէ
Խորենացին,
ո'չ
արձակէ
գետ
մեծ,
այլ
մանունս
բազումս,
որք
են
վտակք
մեծամեծացն,
եւ
խառնին
՚ի
նոսա:
Ըստ
առատութեան
ջուրց`
նոյնչափ
յուռթի
է
այս
գաւառ
եւ
բազմարդիւն,
զորմէ
Խորենացին
յԱշխարհագրութեան
իւրում
սակաւուք
անցանէ
ասելով:
Ունի
*Էրէս
բազումս,
եւ
հաւս
պիտանիս,
եւ
ջերմուկս
(յորոց
վերայ
Անատոլիս
զօրավար
Թէոդոսի
կայսեր
շինեաց
յարկս
վիմատաշ
քարանց),
եւ
աղ,
եւ
զամենայն
պարարտութիւն:
Բայց
՚ի
պատմութեան
իւրում
գ.
59.
կոչէ
զԿարին
գաւառ
սորա
Արգաւանդահող,
Շատաջուր,
եւ
Բերրի:
Եւ
ճոխագոյն
գրէ
ասելով`
թէ
այնչափ
է
անբաւութիւն
ձկանց
յակունս
Եփրատայ,
եւ
հաւուց
ճարակաւորաց`
զի
՚ի
նոցա
միայն
կերակրեալ
լինէին
բնակիչք
երկրին
Կարնոյ:
*Դաշտքն
ունին
զբազմութիւն
խոտոց,
եւ
զքաջաբերութիւն
սերմնաւոր
պտղոց.
եւ
լերինքն
լի
են
երէօք
կճղակաբաշխիւք
եւ
որոճայնովք.
նաեւ
զանասուն
պաճարս
բազմացուցանեն
մեծահասակս
քաջամարմինս
եւ
յոյրս
ցուցանեն
համակեալս
՚ի
գիրութիւն:
Այժմ
անկանի
Բարձր
Հայք
՚ի
նահանգին
Էրզիռումայ.
որոյ
գաւառք
ըստ
Խորենացւոյն
են
ինն:
ա.
Դարանաղի. |
ե.
Մանանաղի. |
բ.
Առիւծ |
զ.
Դերջան. |
գ.
Մնձուր |
է
Սպեր. |
դ.
Եկեղեաց.
կամ
Եկեղեցեաց |
ը.
Շաղագումք. |
|
թ.
Կարին. |