Ստորագրութիւն հին Հայաստանեայց

Հեղինակ

Բաժին

Թեմա

  Յայսմ գաւառի ըստ Խորենացւոյն էին Անապատ եւ Հովանաւոր տեղիք, ուր եւ ուսոյց սուրբն Մեսրոպ զառաջին խումբ աշակերտաց իւրոց: *Մեսրոպայ (ասէ գ. 60. ) կեցեալ յԱնապատ եւ ՚ի Հովանաւոր տեղիսն որ Շաղգումքն անուանին` բովանդակեաց վարդապետութիւնս առաջին առելոցն խմբաց: Յիշէ զսոյն եւ Ղազար յասելն ՚ի թղթ. 253. *Եւ երթեալ յՈքաղն (զօրավարն պարսից Հազարաւուխտ)… լսէր ՚ի վաղիւն թէ Մամիկոնեանն Վահան մօտ է ՚ի նա ՚ի վարայր վարոյն ՚ի Հոռոմ տանն ՚ի գաւառին որ կոչի Շաղագոմ: Ասելովն մօտ է ՚ի նա, իմանայ զՈքաղէ գաւառ Տայոց որում է սահմանակից: