Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ի Մարտի Ժ որ գրեցաւ Խօյայ Մելիքացն, զի կամ ի զատկին եկեսցեն, և կամ ի ժամանակս ուխտաւորացն, նոքա յետ զատկին՝ զկնի երկուց շաբաթուց եկին, բերեալ զԱռաջնորդն իւրեանց զՍտեթաննոս վարդապետն ի ձեռնադրել տալ, բերեալ յամենայն տեղեաց զմահսար: Եւ Խօյայ խանէն և ի Հախբակու բէկէն ևս մարդիկք գոյին, որք վասն նորա գիր էին գրեալ՝ ձեռնադրել և յղել: Եւ Ջուլամերկու Աւդուլլայ բէկն, և Հախբակու բէկի Աղայքն ևս էին գրեալ զթուղթս: իսկ մեք յայնժամ յԵրևան էաք և սրբազան վեհն ևս ի տկարութեան կայր, (որպէս ի վերոյսն ասացեալ է ): Ուստի՝ զՄելիքսն և զՏաճիկսն եբեր անդ, զի թերևս անտի յղեսցուք, և սևագլուխն աստ մնասցէ, մինչև ձեռնադրեսցի. կամ գոնեայ՝ տաճիկքն երթիցեն: Իսկ նոքա ո՛չ բաժանեցան ի միմեանց, այլ յօժարեցան մնալ աստ՝ մինչև ի ժամանակ ձեռնադրութեան: Ապա մինչ ի սյԵրևանու աստ դարձաք, սրբազան վեհն գրեցոյց զթուղթս ըստ պատշաճին, զի ի միում պատշաճաւոր աւուր ձեռնադրեալ յղեսցէ: Բայց զի յօրէյօր խստացաւ հիւանդութիւն սրբազան վեհին, վասնորոյ ի շատ աւուրս աստ մնացեալ նոցա ամենեքեանքն տկարացան: Ապա յակամայ տաճկունքն յօժարեցան դառնալ, իսկ մէլիքքն աստ մնացին, որք էին Մէլիք Ենկին և Մելիք Ստեփան: Վասնորոյ զթուղթս գրեաց սրբազան վեհն առ Խօյայ Ահմատ խանն, առ Հախբակու Սալահբէկն, և առ Ջուլամերկու Աւդուլլայ բէկն, և առ Հախբակու Դ գլխաւոր Աղայսն: Եւ զի որպէս ասացաք, թուղթքն յառաջ էին գրեցեալ, ուստի՝ գրեցեալ էր թէ՝ ձեռնադրեցաք և յղեցաք: Եւ մինչ այսպէս եղև, գրեալ ծանոյց նոցա ի լուսանցս թղթոցն՝ զտկարութիւն իւր, և վասն այնորիկ տկարանալն նոցին ևս, և տաճկաց դառնալն: ԵԴւ զի Հախբակու Սալահբէկն գրէր թէ՝ խրատ տուր Ստեփան վարդապետիդ լաւապէս ծառայել մեզ, գրեաց թէ՝ որպէս բնական կանոնն է, սի հարկէ այնպէս ծառայելոց է: Եւ ամենիցն ևս յանձնարարութիւն վասն վանիցն՝ և սևագլխին: Ելին Խօյայ խանի Լաթիֆբէկ Եսաւուլն, և Հախբակու բէկի Ապուզէտ քիւրտն, և ի միասին գնացին աստի յետս, և քանի մի հայք ևս դարձան: Ի մայիս ԺԳ: