Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

16

Արի ինձ անգաճ կալ, ա'յ դիվանա սիրտ,
Հայա սիրե, ադաբ սիրե, ար սիրե.
Աշխարքըս քունն ըլի, ի՞նչ պիտիս տանի`
Աստված սիրե, հոքի սիրե, յար սիրե:

Էն բանն արա, վուր Աստըծու շարքումն է,
Խըրատնիրըն գըրած Հարանց վարքումն է.
Յիրիք բան կա` հոքու մարմնու կարքումն է`
Գիր սիրե, ղալամ սիրե, դավթար սիրե:

Ե'կ, ա'րի, սի'րտ, մընա դուն մի դամաղի,
Հալալ մըտիկ արա հացի ու աղի.
Հենց բան արա` մարթ վըրետ չը ծիծաղի`
Խրատ սիրե, սաբըր սիրե, շար սիրե:

Հպարտութին չանիս` դուր գու քաս Տերիտ,
Խոնարութին արա կանց քիզ դեվերիտ,
Աստված դիփունանցըն մին հոքի էրիտ`
Աղկատ սիրե, ղոնաղ սիրե, տար սիրե:

Սայաթ Նովայ , էրնեկ քիզ, թե է'ս անիս`
Հոքուտ խաթրի մարմնուտ ումբրը կես անիս.
Թե գուզիս, վուր դադաստան չը տեսանիս`
Վանք սիրե, անապատ սիրե, քար սիրե:

(1753 մայիսի 1)
Ուչլամա. Արութինի ասած, մայիսի 1-ին քրոնիկոնի 441-ին: