Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

18

Էշխըն վառ կըրակ է` էրվելով գու քա, -
Շատ մարթ կոսե` յիս յարի հիդ ման գու քամ...
Էս դարդեմեն ով չէ քաշի` վո'ւչ քաշե.
Ով յար սիրե, է'լ չասե թե` ջան գու քամ:

Շատ մարթ կա` էն գըլխեն սըրտում ունե ղամ.
Բազի մարթ չէ քաշի, էշխեմեն է խամ.
Ինչ ասիս կոնիլ տա` սերն է անըսկամ. -
Հալվեցա, մաշվեցա. էլ ի~նչ ջան գու քամ:

Էշխըն վուր կա` հազար բաբաթ հանգ ունե.
Ուշկ ու միտկըն կու քնեցնե` բանգ ունե.
Բըռնածըն չի թողնի` ղայիմ չանգ ունե. -
Էնդու համա` խան հիդ կ՚եհամ, խան գու քամ:

Թե դուն էշխի հիդ մանգալըն հարցընիս`
Չի դիմանա Րոստոս Զալըն` հարցընիս.
Թե բեմուրվաթ յարի հալըն հարցընիս`
Ասում է թե. «սուլթան գու քամ, խաս գու քամե:

Սայաթ-Նովեն ասաց` շատ ի ջանք դըրի,
Մե բափա չը տեսա հում կաթնակիրի.
Ովոր ինձ չի սիրի` յիս է'լ չիմ սիրի.
Սերըն սեր կու բերե` սիրեկան գու քամ:

Ղափիա: Էսպէս Աշուղ-Օղլանի օգութլամա.
Արութինի ասած. լաւն է: