Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

30

Վունցոր վուր ղարիբ բուլբուլըն մե տարով բաղին կարոտ է,
Էնենց գու լա քու սիրողըն` ձեռիտ արաղին կարոտ է.
Դուն ուրիշի հիդ մի' խոսի, քու ճուրտըն աղին կարոտ է.
Հասիլ է ծոցիտ շամամըն` օսկե թաբաղին կարոտ է:

Մե զադ չըկա` գուման ածիմ, ասիմ, էն նըման է գունքըտ,
Անղալամ անզարնիշ քաշած օսկու պես է փայլում ունքըտ.
Բոյեմետ չուրս մատն ավելի, լըցվիլ է դոշտ ու թիկունքըտ
Զարով-աբրեշումով հուսած մազիրըտ` շաղին կարոտ է:

Դուն խոմ է'ն գլխեն գոված իս, յիս քիզ նուրմեկ գովիմ, ա'րի.
Ծոցըտ վարաղնած հուջրա է, հոտ ունե մուշկ ու ամբարի.
Իրեք հարուր վացցուն ու վից ամեն անդամըտ ղարարի.
Կուռըտ շիմշատ, մատնիրըտ մում` բըրոլե ճաղին կարոտ է:

Յիս էլ ուրիշ յար չի'մ սիրի, աշխարումըս դո'ւն իս իմըն.
Թե մե շափաթ քիզ չի'մ տեսնի, կու կըտրիմ քամանչի սիմըն.
Թեգուզ թագավուրըն կանչե, թեգուզ Լողմանի հեքիմըն`
Վո՞ւր մե դարդս կու հասկանան` դուգունըս դաղին կարոտ է:

Գիշեր-ցերեկ ման իմ գալի էշխետ յանա-յանա, գո'զալ.
Անգաճ արա, մա'տաղ իմ քիզ, մե քիչ կա'մաց գընա, գո'զալ:
Աշխարըս ո՞ւմն է մընացի, վուր ինձ ու քիզ մընա, գո'զալ:
Մակամ մի՞ռավ Սայաթ-Նովեն` անգաճըտ խաղին կարոտ է:

(1758)
Էսպես դիբա ու ենգիդունիայի հանգով, որ մուսադասի (?) կասեն. Արութինի ասած, քրոնիկոնի 446-ին: