Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

33

Էնդուր աչկըս չէ ցամաքում` սըրտիս մեչըն արին մընաց.
Վունչիչ դարով չը լավացավ` մըհլամըս հիդ յարին մընաց.
Էշխեմեն հիվանդ պառկեցա, աչկըս ճանապարին մընաց.
Յիփ միռա` իժում տիս էկավ` նազըն բեիղրարին մընաց:

Գարունքվան վախտըն լըցվիլ է, - էրանի ձիզ, ծաղկած վարիր.
Թե բըլբուլին բա'ղն ղըրգեցիք, մանիշակով լի'քըն սարիր,
Բաս ինչի՞ ձենըն չէ գալիս, սա'լբու չինար, էտ ի՞նչ արիր,
Վա'յ քու դարին, ղա'րիբ բըլբուլ, վուր լեշըտ չավարին մընաց:

Ալ պուճպուճեն, ասաց, խափե սարումըն ղարիբ բըլբուլին,
Յիփ բըլբուլըն միտըն ածավ ռեհնով կապած թայիգուլին.
Ով վաղ գընաց, վարթըն քաղից, չասին, թե պետկ է բըլբուլին,
Վա'յ քու դարին, ղա'րիբ բըլբուլ, վուր լեշըտ չափարին մընաց:

Խոսկիրըտ քաղցըր քաղցըր է, լիզուտ շաքար ու նաբաթ է,
Խմողին վընաս չի անի` ձեռիտ բըռնածըն շարբաթ է.
Շափաթն օխտն օր ին ասի` քու հաքածըն նուր բաբաթ է.
Հաքիլ իս բեհեզ ծիրանին` ծալած ղալամքարին մընաց:

Աշուղի լիզուն բըլբուլ է, օրհնանք ունե, նալաթ չը կա.
Շահի մոդ խոսկն անց կու կենա, սըպանելու ջալլաթ չը կա.
Հեքիմ ու դատաստան չը կա, մե դըրուստ ադալաթ չը կա.
Մե մարթ չը կեր` ազատիլ էր, Սայաթ-Նովեն դարին մընաց:

(1758 հունիս)
Էս էլ դիբա ու ենգիդունիայի ձենում Արութինի ասած է, յունիսի սկզբին, քրոնիկոնի 446-ին: