39
Յա'ր,
քիզ
իսկի
զավալ
չըլի`
քու
դուշմընին`
շառ
բացարած.
Հուտըտ
աշխարըս
բըռնիլ
է`
բալասանի
ծառ
բացարած.
Թըխտիրըտ
օսկե
վարաղով
Ասմավուր
իս`
ճառ
բացարած.
Տեսնողըն
շարքըն
չի
գիդի,
Լուսնաստըղ
պայծառ
բացարած:
Ամեն
մարթ
չի
կարա
մըտնի`
էշխիտ
ջուրըն
հիդ
է
զա'լում.
Մըտնում
է
յարսուն
կարմունջըն`
չասիս,
թե
մե'
գիդ
է,
զա'լում.
Ունքիրըտ
սալիղ
սադախ
է.
թերթերուկըտ
նիտ
է,
զա'լում.
Մըտնողըն
էլ
չի
դուս
էհա`
դուռ,
մահու
պատճառ,
բացարած:
Բարակ
մեչկըտ`
ղարղուղամիշ.
էրեսըտ
թայգուլի
նըման.
Օրըն
յարսուն
ռանգ
կու
փոխիս,
վո'ւնց
մեկըն
չէ
տուլի
նըման.
Յիփ
խաղում
իս`
վըռվըռում
իս
օցի
բերնի
հուլի
նըման.
Մութըն
տիղըն
լուս
իս
տալի
առանց
կըրակ`
վառ
բացարած:
Բարովին
բարով
չիսի
տա`
թաքավուրի
սալամի
պես.
Ձեռնիրըտ`
սպիտակ
մաքաղաթ,
լիզուտ
օսկե
ղալամի
պես.
Զարուզարբաբե
դըրոշա`
ման
իս
գալի
ալամի
պես.
Տեսնողըն
էնպես
կիմանա`
Շահ
իս
գալի,
ջառ
բացարած:
Յա'ր,
քիզանից
հիռանալըս
միռնելուս
վըրա
դըժար
ա.
Լիզուտ
քաղցըր,
խոսկըտ
քաղցըր,
ակըռքնիրըտ
անգին
քար
ա.
Իրեք
քսան
ու
տասըն
խալըն
էրեսիտ
բոլորքըն
շար
ա,
Վունցոր
Սայաթ-Նովու
լիզուն
յոթանասուն
բառ
բացարած:
(1758
հոկտ.
9)
Էս
էլ
դիբա
ու
ենգիդունիայի
հանգում.
Արութինի
ասած:
Հոկտեմբերի
9-ին,
քրոնիկոնի
446-ին: