Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

3

Թե վուր նազլու յարի խալըն հարցընիս`
Մե խալն արար-աշխարին է բանդ արիլ,
Մեկըն էլ, վուր արժե Իրան-Թուրանին,
Իրա անճար, խիղճ յարին է բանդ արիլ:

Մեկը բանդ է արիլ ծով ու օվկիանին,
Էն մեկելը վուղճ դունիայի բինային.
Մեկը բանդ է արիլ Գումուշխանային,
Մեկն էլ ի'րա մադանին է բանդ արիլ:

Մեկը բանդ է արիլ հարամ-հալալին,
Էն մեկելը` սարում սիրուն մարալին.
Մեկի մոդ չին նայի յաղութ ու լալին,
Մեկն էլ անգին գոհարին է բանդ արիլ:

Մեկը բանդ է արիլ ճամփուրթ բանդային,
Մեկն աշխարի ամեն յանի սավդային.
Մեկը` Թիփլիզ քաղկի հայտնի մեյդանին,
Մեկն էլ յարի ջանանին է բանդ արիլ:

Մեկից պայծառ աստղ ու արիվ կամանչին,
Մեկն էլ կառնե դունյի շատին ու քըչին...
Մեկն` աշուղի բլբուլ լիզվին, քամանչին,
Մեկն էլ Սայաթ Նովայ յին է բանդ արիլ:

Էս Արութինի ասած է. խալի վրա-յարանա: