Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

11

Վունց վուրսնուրթի ձեռից փախած մե մարալ.
Համ ամոթով, համ արով յարն է գալի.
Պըռունգնիրըն միղըր, սիրուն չանին խալ,
Միչկըն օսկե քամարով յարն է գալի:

Ման իմ գալի, սիրտըս էշխի մեչ վառած,
Էշխի փոլադ զինջիլի տակ ղուլ դառած.
Աշխարով մեկ շուղքըն արիվիցն առած,
Կերպարանքը ղամարով յարն է գալի:

Ինքը հրիշտակ, բա մոր շնուրքը տեսեք.
Մարքարտի պես ակռեքի շարքը տեսեք.
Ձեռի սանդրը, ծամի օլորքը տեսեք,
Սիվ զուլփիրըն շահմարով յարն է գալի:

Դոշիս վրա յարըս էշխի նիտ ցըցից,
Ջունուն արից, սրտիս միչըն հուր լըցից.
Բուք ու բորանն անմիղ հոքուս մեչ գըցից.
Ձըմռվան պես զահմարով յարն է գալի:

Հուսըն` սմբուլ, զուլփըն պատկիրքին վայիլ.
Ըստիղծված է իսկը գոզալին ղայիլ.
Ռափիղ Սայաթ-Նովեն դառավ հըմայիլ,
Շուրը ղալամքար` զարով յարն է գալի:

Էս ղափիա է. Արութինի ասած: