Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

12

Ղարիբ իմ, արուն իմ լալի
Դժար դարի հանդիբելով.
Տեր իմ կանչում կսկըծալի,
Կինքում չարի հանդիբելով:

Քու ձեռով գինին խմեցի,
Վաթանեմես ձեռ քաշեցի,
Փարվանայի պես էրվեցի
Հուր ու նարի հանդիբելով:

Վաթանեմես յարն ինձ հանից,
Ղարիբ տիղում սիրտս հալից,
Փահրադի պես ցավն ինձ կալից
Մե մինձ ղարի հանդիբելով:

Վուրսնուրթի պես չոլից ընգա,
Սոնայի պես գոլից ընգա.
Բլբուլի պես գուլից ընգա,
Փուշ ու խարի հանդիբելով:

Սայաթ-Նովեն իմ էշխ արած,
Էրեսըս ճամփիտ փարշ արած.
Կինքիս կանանչ թաղն ավիրած,
Անսիրտ յարի հանդիբելով:

Էս թասլիբն Արութինի ասած է: