Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

13

Փոշման կուլի, ովոր յարի անուն տա`
Դարդըս հավաքվիլ, մե ամբար է դառի.
Տեսա աշխարի զարթ, տեսա նովջիվան,
Տեսա նազլուն շամս ու ղամար է դառի:

Ամեն զուլփը մե մե օլրած նիտի պես.
Ակըռքնիրըն յաղութ, մարքարիտի պես.
Փահմով անջախ ճանաչիս, թե հանդիբես.
Չինի տեսքը, տեսա, ջամար է դառի:

Տեսա բոլրած լուսնակի նըման կանգնից:
Արիվի պես շուղքըն գըցից, յան կանգնից,
Թերթերուկին ալմասի պես բան կանգնից,
Ջուխտ աչկիրըն տեսա, խումար է դառի...

Էշխի փերուն տեսա, խիլքըս պակասից,
Աչկըս փակվից, արտասունքըս վեր հուսից.
Արիվ դառած էն յարի պայծառ լուսից,
Սայաթ-Նովեն, տեսա, ղամար է դառի:

Էս Արութինի ասած է շահմոհըրլա-յարանա: