Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

18

Անդուռ, անհիրթ մե հուջրա է միր հոքին,
Միչինը յա ջավահիր է, յա դանա.
Անգետ մարթը չի հասկանա կու կոտրե`
Լալ մի ծախի` ովոր ղադրը չիմանա:

Փառք տուր հազար ու մե անուն հազրաթին`
Գահի դուռը բանա, ղսմաթ վեր թափի.
Հալալ հերը վունց կու մորթե զուրիաթին,
Վուրթին միռնի, յիփ սուք կոնե յադ անան:

Էս անցավուր միր աշխարը չէ կշռած,
Աշղութենի քաշը կշիռք չէ քաշած.
Փիր-ուստադի ղահրը ովոր չէ քաշած,
Չուրք վուտանի յա մե հորթ է, յա դանա:

Տերն ըստիղծից արար-աշխար, կինք ու մահ.
Փակ աչկիրով բեյթիրըս չին հասկանա.
Սայաթ-Նովու հոր վաթանից հարց կու տան,
Ասում է, վուր Հալաբն է, յա Ադանան:

Թեջնիս: