29
Միղըս
մենակ
էստում
էր,
վուր
ասի,
յա'ր,
Սըպանում
է
էդ
քու
վատ
նիաթըն
ինձ.
Էլ
չիմացած,
թե
իմ
ջուղաբն
ինչ
էլավ,
Ասի,
գո'զալ,
տար
էշխի
գագաթըն
ինձ:
Ախըր
էշխըն
ինձ
դեմ
արից
ժեռ
քարի,
Խայտառակից,
կինքըս
նիտի
փայ
արից,
Ուշկ
ու
միտկըս
տարավ,
շինից
սարսարի,
Էլի
բաց
չէ
թողնում
վարթ
սուրաթըն
ինձ:
Գուզիմ
էշխի
քուրումն
անվիրչ
խորովվիլ
Բլբուլի
պես
վարթի
շուրջը
բոլորվիլ.
Յարիս
շամին
փարվանայի
պես
էրվիլ,
Վուր
սիրուց
զատվիլ
չտա
հախ
դադըն
ինձ:
Գո'զալ,
եկ,
աչկիրըս
արուն
մի
լըցի,
Սիրտըս
էշխիտ
սուր
նիտիրով
մի
խուցի.
Ուրոր
գընաս,
տա'ր.
էլ
չոլիր
մի
գըցի,
Թե
չէ
կու
սըպանե
քու
հասրաթըն
ինձ:
Յարն
ինձ
թողից,
էլ
յիս
վունց
ուրախ
ըլիմ.
Չէ՞
նա
կոկոր
վարթ
է,
յիս
էլ
բլբուլ
իմ,
Սայաթ-Նովեն
կոսե,
թե
յիս
ղաբուլ
իմ,
Թաք
ղըսմաթըս
բերե
իմ
հավատըն`
ինձ:
Էս
վարսաղ
է.
Արութինի
(ասած):