Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

38

Աթամորթի, ա'նգաճ արա էս բանիս,
Ծեքը չելած, գիշերն արիվ դուս չի գա.
Շառըտ քաշի սատանայից` ցավ չառնիս`
Հոքուտ դռնով չար հարամին հյուր չը գա:

Հախ ճըրաքը վառի, քուքուրթը մարի,
Միխկըտ սրփե, հոքիտ արթար, սուրփ պահի,
Լիզվով օրնանք կու տան` ուշունցից փախի`
Մե ախպըրից էրկու տեսակ ջուր չի գա:

Ղուրթ ին ասի` տըղեն քեռուն կու քաշե,
Չինարը բար չի տա՞ բոյըն կու քըշե,
Խոտն արմատից կուլի` սոյըն կու քաշե.
Ուռու ծառից դարչինի հուտ-համ չի գա:

Մե ազնիվ յար չիմ գթնում էս աշխարիս,
Էնդու համա հա կանչում իմ հարա յիս,
Հոր չիմ փորիլ, վուր ընգնիմ էդ հորը յիս,
Կըրակ էլ տաս ճըշմարիտին մահ չը կա:

Սայաթ-Նովեն կոսե` ցավից հիռավուր.
Ժեռ քարեմեն քամին ինչ կու տանե վուր,
Հոքուտ տունը շինե ամուր-հիմնավուր`
Նոյի նըման` հեղեղիցն էլ ահ չը գա:

Էս Արութինի ասած է. օգութլամա (սկզբից, հայերէն), էսպես օգութլամա-վարսաղ է Արութինի ասած (վերջից, վրացերէն):