39
Պըռունգնիրըտ
բլբուլի
պես
բաց
արա,
Վուր
բերնումըտ
ատամըտ
չը
վնասվե.
Ճուղքեն
շաղ
է
կաթիլ
մազըտ
թաց
արիլ,
Սայաղ
մնա,
վուր
ծամըտ
չը
վնասվե:
Քու
համփուրիտ
կարոտ,
ծարավ
մեռա
յիս.
Եկ
մհլամ
դիր
վերքիս,
թե
վուր
ջարա
իս,
Վարթըն
թփից
պիտի
էնենց
դու
քաղիս`
Անգին
ակըն
մատնումըտ
չը
վնասվե:
Դարդըս
շատ
է,
ասիլ
չիլի
էն
խուրքեն.
Ամուր
կապե,
արուն
չը
գա
իմ
վերքեն.
Հեստի
անց
կաց
բաղչի
ղոբի
արանքեն`
Վարթի
չառնե,
գլուխըտ
չը
վնասվե:
Դագաղ
դրեք,
մինչի
թաղիլն
ասեցեք.
Էշխի
ձեռից
էսենց
դաղվիլն
ասեցեք,
Յիս
չիմացա,
ձիզ
մատաղ
լիմ,
ասեցեք,
Վուր
լուսնակը
շափաղեն
չը
վնասվե:
Փիրեմեն
փիր
առած
թալիշ
իմ
դառի,
Այ
սիրտ,
փարդեն
պատռե
էշխումըն
վառվի,
Սա'յաթ-Նովա,
դուն
էլ
հեստի
գործ
բռնի`
Աղ
ու
հացըդ-սեղանըտ
չը
վնասվե:
(1758)
Էս
ղափիա
է.
Արութինի
ասած.
գրված
է
մարտի
10-ին,
քրոնիկոնի
446-ին: