Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

47

Մահըս իրա վուտով գու քա, յիս տիղիս իմ ման գալի.
Միռածին օղորմի տալով սաղիրիս իմ ման գալի.
Անցած օրըն չիմ ափսուսում, վաղիրիս իմ ման գալի.
Մուխաննաթըն օր չը տեսնե, էն սիրիս իմ ման գալի:

Յիս չիմացա, վունց փաթաթվից աշըղութինն իմ գլխին.
Ինձ դիվանա Մեջլում շինից, յիղ դըրից իմ կրակին.
Իննըն ամիս աճեցրիլ է, լուս դառնա իմ մոր հոքին,
Բալքամ կաթի հիդ իմ ծըծի, էն շիրիս իմ ման գալի:

Աշըղութինն էլ ջաղցի պես չի կանա անջուր բանի.
Ախըր ինձի ջունուն կոնե, խիլքըս գլխես կու հանի.
Էշխըն հազար ծաղիկ ունե, նըմանած մե գուլշանի.
Չիմ ուզում հա բացըր նայիմ, ցածրիրիս իմ ման գալի:

Էշխի ծովի մեչն իմ ընգի, չիմ դիմանում լանգին էլ.
Ջանումըս էլ ջան չը մնաց, չիմ գալի էն ռանգին էլ.
Շատ իմ ջանք դըրի` չիմ հասի աշղութենի դանգին էլ,
Էնդուր հըլա մե աշկիրտ իմ, իմ փիրիս իմ ման գալի:

Աշըղութինը կրակ է, սիրտըս արած մե քուրա.
Ջանս ու հոքիս վառից, թողից` չիմ գիդի խիլքըս ուր ա.
Լաց ու ողփա, Սա'յաթ-Նովա, խիալ անիլըտ զուր ա,
Էս նիղ վախտին թուղ զայ չըլի, իմ ջիրիս իմ ման գալի:

(1758)
Էս իլահին Արութինի ասած է. հուլիսի 9-ին, քրոնիկոնի 446-ին: