80
 
   
    Էս 
   
    աշխարքըն 
   
    անցավոր 
   
    է, 
   
    իմա'ցեք.
   
    Էսօր 
   
    վուխչ 
   
    ման 
   
    գու 
   
    քանք, 
   
    վաղն 
   
    ի՞նչ 
   
    իմանանք.
   
    Կինքը 
   
    մարթուս 
   
    միշտ 
   
    չէ 
   
    տըված, 
   
    հասկա'ցեք`
   
    Աջալն 
   
    ագահ 
   
    դիվ 
   
    է, 
   
    էլ 
   
    վո՞ւնց 
   
    դիմանանք:
 
   
    Փուչ 
   
    էլավ, 
   
    մե 
   
    բան 
   
    իր 
   
    հալին 
   
    չը 
   
    մընաց.
   
    Խիվ 
   
    սիրտ, 
   
    քիզնից 
   
    էլ 
   
    մե 
   
    տալիք 
   
    չը 
   
    մընաց.
   
    Էս 
   
    աշխարքըն 
   
    Ռոստոմ-Զալին 
   
    չը 
   
    մընաց,
   
    Թեգուզ 
   
    ձեռին 
   
    պատրաստ 
   
    ունիր 
   
    թուր, 
   
    խադանգ:
 
   
    Պատվով, 
   
    արով, 
   
    ջա'նք 
   
    արա 
   
    ազնիվ 
   
    բանին.
   
    Հարըստութին, 
   
    լալ-յաղութ 
   
    մի' 
   
    պահպանի.
   
    Քախցըր 
   
    ջանըս 
   
    ամանաթ 
   
    տամ 
   
    քարվանին,
   
    Ինքըս 
   
    հաքնիմ 
   
    հինգ 
   
    արշին 
   
    կըտավ` 
   
    պատանք:
 
   
    Ա'յ 
   
    սիրտ, 
   
    գընա, 
   
    փախի 
   
    նըրա 
   
    ամալից,
   
    Սատանեն 
   
    մե 
   
    դամբ 
   
    է 
   
    դըրել 
   
    ազալից
   
    Թե 
   
    ճար 
   
    ունիս, 
   
    հիռու 
   
    մնա 
   
    աջալից`
   
    Փեշերը 
   
    չին 
   
    բացվում, 
   
    վուր 
   
    զենքն 
   
    իմանանք:
 
   
    Շատ 
   
    վարպիտներ 
   
    էկել, 
   
    սրտեր 
   
    են 
   
    վառել.
   
    Հազար-հազարն 
   
    էկել 
   
    փոշի 
   
    են 
   
    դառել.
   
    Դե 
   
    վուր 
   
    կոսեն` 
   
    Սայաթ-Նո'վեն 
   
    է 
   
    մեռել,
   
    Էկեք 
   
    նըրա 
   
    գերեզմանին 
   
    տես 
   
    գընանք:
 
    
     Էս 
    
     հաղանա-թեջնիս 
    
     է: