81
Ծով
դառած
էշխըս
ճոճում
է
նավըս.
Կյանքս
քեզ
մատաղ,
Է~յ
սիրուն
դըրախտ.
Լեզուդ
ղանդ
ու
շահթ,
Սեւ
խալով
զինախթ:
Աշխարհի
զուգսն
ես,
Վարդերի
ճյուղքն
ես,
Վարսերի
հյուլքն
ես,
Ծե'գի
վաղ
ցոլքն
ես`
Տալիս
ես
շափաղ,
Փայլում
ամեն
վախտ:
Ամեն
վախտ
եկ
տանք
Վառ
տեսքին
հարգանք,
Չի'
տա
ամոթանք:
Գրում
է
նամակ`
Աշխարհին
զարմանք:
Խաս
խալաթ
հագին
Նստում
է
Ռաշ
ձին,
Սարքը
ոսկեպատ,
Թամքը`
Շահի
թախտ,
Սանձի
ծայրը
լախտ:
Լախտն
Ռոստոմ-Զալին,
Վերջ
տուր
քու
ղալին,
Զալում
գոզալի
Ձեռքն
արնոտ
չըլի:
Լույս
է
ջամալըդ,
Աստըղ
է
խալըդ,
Եկ
բաց
քու
մալըդ`
Ջավահիր
լալըդ.
Խելքըս
տարար`
հաղթ,
Էլ
ինձ
ո՞ւր
է
բախտ:
Բախտս
ինչ
անի.
Ընկել
եմ
ջանից,
Իմ
լավ
ջանանից
Վարդ-վարդաստանից:
Աչքես
ողջ
տարին
Հոսում
է
արին.
Էնդուր
եմ
լալի`
Սիրտըս
կես
արիր.
Լեզուս`
բանալի
Չի
թողնի
անբախտ:
Իմ
լեզուն,
որ
կա,
Շատ
փակ
կբանա,
Լավ
կը
գտնի,
Դավթար
կը
մտնի:
Փիրից
թաս
առար,
Գլխետ
վազ
անցար.
Սայաթ
Նովայ
'
անճար,
Ընկած
սար
ու
քար`
Մսխա'լն
արա
նաղդ.
Փի'ր,
մի'
անի
սախթ:
Էսպես
եդագլամա-զինջիրլամա-դոշամա,
թեջնիսի
եղանակով.
Արութինի
ասած: