Տրտմութեան եւ խաղաղութեան երգեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՀՈԳԻ՞Ս ԷՐ
      
       Այս իրիկուն, տրտմօրէն,
       Ճամբաներէն ամայի,
       Վիշտերուս հետ կ՚երթայի.
      
       Տեսայ պարտէզ մը վայրի,
       Սէգ, մենաւոր ծառերով,
       Որոնց մէջ հով մը խռով
      
       Կը հեծեծեր, ու հիւանդ
       Հոգիներու պէս մթին
       Տերեւները կ՚իյնային.
      
       Աւազան մը կար մէկ դին,
       Անզարդ, տժգոյն, ո՛չ իսկ ջուր,
       Կարծես մեծ սիրտ մ՚էր թափուր։
      
       Ու հոգիիս խորհեցայ...
       Հին-հին ցաւեր, ո՛չ մէկ սէր.
       Այդ պարտէ զն իմ հոգի՞ս էր…
      
       Յետոյ նորէն, տրտմօրէն,
       Ճամբաներէն ամայի,
       Վիշտերուս հետ կ՚երթայի։