Տրտմութեան եւ խաղաղութեան երգեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԼՈՒՍՆԻ ՏԱԿ
      
       Ահ, լուսնին տակ կարելի չէ՛
       Որ յոյզ մը մութ քեզ չտանջէ.
       Իսկ երբ կայ սէ՜ր…
       Ու մութ աչքեր
       Այդ րոպէին
       Քեզ կը նային՝
       Երկինքն ի վար կարծես կ՚իջնայ
       Քիչ-քիչ անհունն հոգւոյդ վրայ…։