Տրտմութեան եւ խաղաղութեան երգեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՄՈՒԹԻՆ ՄԷՋ
      
       Սաստիկ ուշ էր.
       Հոն, մութին մէջ, լուռ, հեւքոտ,
       Ձեռք ձեռքի մէջ թոյլ սեղմած՝
       Բաժանումի բիրտ րոպէին կը սպասէինք.
       Րոպէն վաղու՛ց անցեր էր.
       Բայց մութին մէջ, լուռ, հեւքոտ,
       Մենք դեռ անո՛ր կը սպասէինք…։