Տրտմութեան եւ խաղաղութեան երգեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՀԵՌԱՒՈՐ ՍԷՐ
      
       Ուժգին հով կայ դուրսը նորէն.
       Նորէն գիշե՛րն է յուշերուն…
       Միտքըս կ՚երթայ հեռուն, հեռուն,
       Աւերակուած ճամբաներէն։
      
       Նորէն գիշե՛րն է յուշերուն…
       Աչքերըս գոց ամբողջովին,
       Հոգիս յանձնած այս մութ հովին՝
       Ահա հասայ արդէն հեռուն։
      
       Աչքերըս գոց ամբողջովին
       Կը նշմարեն մե՛ծ լուսնկան
       Մշուշապատ այն գիշերուան՝
       Ուր ես լացի, ափը ծովին,
       Աչքերըս գոց ամբողջովին…։