Տրտմութեան եւ խաղաղութեան երգեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՍԷՐ
      
       Առջեւս՝ անհո՛ւն, մո՛ւթ դաշտեր.
       Ա՞յս է սէրը - չեմ գիտեր…
       Ա՜հ տարօրէն
       Այդ դաշտերէն
       Կը բռնկի
       Ե՛րգ մը ոսկի…
       Եւ անդունդի պէս գետե՛ր.
       Ա՞յս է սէրը - չեմ գիտեր…