ՀԱԿՈՒՄ
Քի՛չ
մըն
ալ
հսկեմ,
գիտեմ,
կը
լուսնայ.
-Դուրսը
լուսնկայ
գիշեր
է
խաղաղ-
Ճրագիս
բոցը
շուտ-շուտ
կը
ցածնայ,
Քի՛չ
մըն
ալ
հսկեմ,
գիտեմ,
կը
լուսնայ…
Ինչու՞
այս
գիշեր
հսկումն
այս
յամառ,
-Դուրսը
լուսնկայ
գիշեր
է
խաղաղ
-
Աչքերըս
կ՚այրին,
միտքըս
չի
կենար,
Ինչո՞ւ
այս
գիշեր
հսկումն
այս
յամառ...
Բիւր
անգամ
չըսի՞
թե
ա՛լ
չեմ
սիրեր.
-Դուրսը
լուսնկայ
գիշեր
է
խաղաղ-
Հոգիիս
վրայ
սեւ
քօղ
եմ
ձգեր,
Բիւր
անգամ
չըսի՞
թէ
ալ
չեմ
սիրեր...
Բայց
ամեն
անգամ
որ
այսպես
լռին
Դուրսը
լուսնկայ
գիշեր
է
խաղաղ՝
Միտքըս
չի՛
կենար,
աչքերըս
կ՚այրին,
-Ահ,
յիշատա՜կը
այն
խոշոր
ժայռին…