Տրտմութեան եւ խաղաղութեան երգեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԳԻՇԵՐ
      
       Գիտե՞ս թէ ո՛րքան երկար
       Սպասեց ան, ու չեկար.
       Տես, ալ վա՛րդ մը չմնաց.
       Եւ այդ տղան խենթ, հարբած,
       Ալ մեռած է անկասկած՝
       Սա ծառին տակ ուր, երկա՛ր,
       Լուսինն հիւանդ երբ ըլլար,
       Ամէն գիշեր կը կենար,
       Գլուխը կախ, աչքը թաց…
       Ահ, մեռա՜ծ է անկասկած։
      
       Ալ գիշեր է մութ, երկար,
       Տժգոյն աղջիկ, ո՛ւշ եկար…