Տրտմութեան եւ խաղաղութեան երգեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՏԱՌԱՊԱՆՔ
      
       Տխուր եմ նորէն
       -Ինչո՛ւ, չեմ գիտեր-
       Հոգւոյս մեջ անտէր
       Մե՛ծ հողակոյտեր
       Կարծես կը փորեն…
      
       Պառկած եմ նորէն
       -Ինչո՛ւ, չեմ գիտեր-
       Հոգւոյս մեջ անտէր
       Թունաւոր նետեր
       Կարծես կը պարեն…
      
       Ու ձեռք մը սառէ
       -Ինչո՛ւ, չեմ գիտեր-
       Հոգւոյս մեջ անտէր է
       Հին, թաղուած վիշտեր
       Նորէն կը քրքրէ…
      
       Ու նորեն կ՚այրէ
       -Ինչո՛ւ, չեմ գիտեր-
       Հոգւոյս մեջ անտէր
       Հաւատքներըս ծեր
       Այդ Ձեռքը սառէ…
      
       Ու թշուառօրէն
       Ես կու լա՛մ նորէն…։