Տրտմութեան եւ խաղաղութեան երգեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԱՄԷՆ ԱՆԳԱՄ
      
       Ամէն անգամ որ հովն ըլլայ
       Այսպէս թախծոտ ու մտերիմ,
       Կարելի չէ՛ որ չխորհիմ
       Այն գիշերին, ժայռին վրայ…
      
       Ինչու որ շա՜տ էր թախծագին
       Հովն այն գիշեր, ժայռին վրայ,
       Երբ ես, գունատ, ծունկի եկայ՝
       Որ աղօթե՛մ իր հոգիին…։