Տրտմութեան եւ խաղաղութեան երգեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՅԱՄՐ-ՅԱՄՐ
      
       Աշունն այնպե՛ս կը սուլէ…
       Տժգոյն ծիծաղն ամպերուն
       արիւնո՜տ ծաղրն անհուն-
       Երկնքին վրայ կը քալէ…
      
       Դեռ շրթներուս կը պահեմ
       Ժպիտն անցնող օրերուն.
       Ու հին-հին երգ մ՚օրօրուն
       Կ՚ըսէ թէ դեռ տղա՜յ եմ…
      
       Հոգիիս մեջ դեռ ՈՉին
       -Թէեւ կը զգամ ամէն օր-
       Չլայնցա՛ւ ցայգը հզօր,
       Դեռ միտքերըս կը թռչին…
      
       Մայրամուտի պահերու,
       Երբ մինակ եմ ու լռին,
       Յանկարծ, սակայն, կը սառին
       Երգ ու ժպիտ - ան, ինչո՞ւ…
      
       Աշունն այնպե՛ս կը սուլէ…
       Տժգոյն ծիծաղն ամպերուն
       անաստուած ծաղրն անհուն-
       Յամր-յամր կը քալէ…