Տրտմութեան եւ խաղաղութեան երգեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԵՐԿՈՒ ԱՆԴՈՒՆԴ
      
       Արշալոյսը նոր կը ծագէր՝
       Երբ մենք գացինք, սիրածս ու ես, մեր ժայռին տակ.
       Հիմա արդեն մայրամուտ էր.
       Ծովը վաղու՜ց տժգուներ էր, ա՛յ երգ չունէր.
       Ծերուկ ձկնորս մ՚իր նաւակով կ՚անցներ մօտէն,
       Վերադարձն էր։
      
       Այդ ժայռին տակ, այդքան ատեն,
       Իրա՛ւ, մենք ի՛նչ էինք ըրեր…
       Ան՝ կապոյտ ծովն էր լոկ դիտեր,
       Ես՝ իր հոգւոյն մեջ ընկղմէր.
       Երկու անդու՜նդ.
       Յաւերժութիւնը պիտի բաւէ՞ր…
      
       1918