Տրտմութեան եւ խաղաղութեան երգեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՁՄՐԱՆ ԻՐԻԿՈՒՆ
      
       Ամէն մէկ վերքէ
       Զոր երկինքն ունի՝
       Կապո՜յտը կ՚երգէ…
      
       Միշտ կը տժգունի,
       Բայց միշտ նուա՛գ է.
       Հառա՛չ մը չունի…
      
       Ամեն մեկ վերքէ
       Զոր հոգիս ունի՝
       Անհո՜ւնը կ՚երգէ…
      
       Քանի՛ տժգունի
       Հոգիս՝ կ՚օրհներգէ՜.
       Գանգա՛տ մը չունի…
      
       Ամէն մէկ վերքէ
       Զոր երկինքն ունի՝
       Աստուա՜ծ մը կ՚երգէ… ։