Տրտմութեան եւ խաղաղութեան երգեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՄԻ՛ ԴՊԻՔ
      
       Գիտե՞ք որքա՛ն թախիծ կայ
       Հոգիին խորն այ տղուն.
       Մի՛ դպիք, թող քրքջա՛յ,
       Խենթին քրքիջն է բեղուն…
      
       Հոգիին խորն այդ տղուն
       Իջեր եմ ես ու տեսեր
       Երա՛զ մը ծեր, նուաղուն,
       Եւ անկիւն մը՝ փլած սէր…
      
       Ահ, մի՛ դպիք այդ տղուն.
       Խենթը մինակ կը թողուն…։