Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի. Ասիա

Հեղինակ

Բաժին

Թեմա

Այս գաւառ ձգի առ արեւմտեան եզերք ծովուն Վանայ, սահմանակից սանճագին Վանայ, Արծկէօյ` որ է Ալճավազ, եւ Բաղիշոյ` այն է Պիթլիզ: Օդ նորա բարեխառն, երկրին պտղաբեր` լի այգեօք եւ պարտիզօք. բերէ արմտիս եւ ազգս ազգս պտղոց. յորս երեւելի է ծիրանն եւ խնձորն, որ սփռի մինչեւ ՚ի կողմանս տարպատականի այն է Ատրպէճան եւ յանուն սորա կոչի` ՚ի պարսից տիպի Իխլադի այսինքն խնձոր Խլաթեան. որոյ մին կշռէ 100 տիրհէմ բայց առատ ընդ ընտիր քան զամենայն է երկու տեսակ ցորենոյ սորա, որ ելանէ միայն ՚ի Խլաթ եւ ՚ի Բադնոց. յորոց միոյն ծիղ է բազմոստեան իբրեւ զծառ եւ բազմահասակ. եւ միւսն մեծ է քաղցրահամ որ անուանել կոչի դիր. զորոց տե'ս եւ ՚ի ներածութեան Հայաստանեայց:

Խլաթ: Քաղաք գլխաւոր ՚ի համանուն գաւառին. առ արեւմտեան ծովեզերք ծովուն Վանայ` ՚ի դիւր տեղւոջ, հնգօրեայ հեռի ՚ի Վան քաղաքէն, եւ միօրեայ հեռի յԱրծկէօյ, մերձ ՚ի Բաղէշ: Բնակիչք սորա քուրդք իբրեւ 1500 տունք. են ՚ի սմա բազում մեծաշէն շինուածք կանգնել ՚ի թագաւորաց այլազգեաց: Առ ափն ծովու ունի տեղի պարսպապատ, ուր նստի պէյն համօրէն սանճագին, որ է շինեալն սուլդան Սիւլէյմանին: Բազում իմաստունք այլազգեաց ծաղկեցան ՚ի հնումն ՚ի սմին քաղաքի, ընդ գրելոյ Ճիհաննիւմային:

Արտաքոյ քաղաքին ոչ յոյժ հեռի ՚ի բղխեն յառապարաց բազում ակունք քաղցր ջուրց. որոց գետակ կազմել ՚ի մէջ Խլաթայ եւ Արծկէոյ թափին ՚ի ծով: Մերձ ՚ի քաղաքն են շիրիմք կամ թիւրպէք գմբեթաւորք կանգնեալք ՚ի վերայ սեանց առաւել քան զ12. յորս են մարմինք եդեալք յարկեզ (թապութով). եւ ուրեք երեւին ՚ի նոսա նաեւ մարմինք զմռսեալք: Երեւին առ նոքոք եւ բազմութիւն գերեզմանաց. ՚ի մեծամեծ քարանց կարմիր եւ սպիտակ. եւ ՚ի նոսա գրուածք բազումք:

Դատուան: Գիւղ յարեւմտեան կողմն ծովուն Վանայ, փոքր ինչ բացատ ՚ի ծովեզերաց. միով օթեւանաւ հեռի ՚ի Խլաթայ. բնակիչքն իբր 100 տունք ընդ մեծի մասին հայոց եւ սակաւուց քրդաց: ՚Ի գլուխ լերին ունի բերդ ամուր, ՚ի ցոյց քաղաք կամ աւան լինելոյ սորա ՚ի նախնումն: Ունի նաւահանգիստ անքոյթ բաւական 20, 30 փոքրիկ նաւուց, պատել յամենայն կողմանց բարձրաբերձ առապարօք. որոյ մուտ անձուկ. աստանօր բառնան զվաճառս ՚ի կրել ՚ի Վան, որ է ճանապարհ գրեթէ 24 ժամուց, իսկ ընդ ցամաք ութօրեայ ճանապարհ է ձիաւոր առն:

Թէզուտ: Գիւղ հայոց ՚ի ստորեւ լերինն Նեբրովթայ. որ հեռի է ՚ի Խլաթայ իբրեւ 3 ժամաւ. (զորմէ տե'ս զլեառն Գուրգուռ ՚ի Բաղէշ): Առ այս գիւղ է վանք կոչեցել Սուրբ Յովհաննէս:

Սարու սու: Վիճակ լեռնային ՚ի գաւառին Խլաթայ ՚ի հիւսիսոյ սահմանակից է սա Բադնոցայ. յարեւմտից` Մալազկերտի ՚ի հարաւոյ եւ յարեւելից գաւառին Խլաթայ, բերէ ցորեան ընտիր եւ առատ. եւ այլ արմտիս. կոդի եւ պանիր. եւն: Ունի լիճ անոյշ ջրոյ. որոյ լեռնային եղեգնուտ շրջապատն տեւէ ժամս իբրեւ 4. առ եզերբ լճին են գիւղօրէք սորա, որք են 8. 10. ոմանք հայոց, եւ ոմանք քրդաց: