Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի. Ասիա

Հեղինակ

Բաժին

Թեմա

Նահիէ կամ վիճակ Գայսէրիոյ համարի. ունի քաղաք համանուն, որոյ կործանեալ մասն ցուցանէ զնախնի մեծութիւնն. բերդ նորա է ՚ի վերայ բլրոյ: Ըստ ոմանց է:

Կամպէ նախնի քաղաքն Կապադովկիոյ զոր յիշէ Պտղոմէոս:

Սինասօն: Անկանի ընդ մէջ Ինճէսույիի եւ Նիկտէի. ոչ այնչափ հեռի ՚ի Գայսէրիոյ ընդ արեւմուտս. ձկնավաճառք Ստանպօլու ընդ մեծի մասն են ՚ի գեղջէ աստի: ՚Ի հնումն կոչէր Նազիանզո'ւ յերկրորդ Կապադովկիա. որ յիշատակի առ Սոկրատայ, եւ ՚ի վարս Գրիգորի Իազիանզու, այլ չիք ինչ յիշատակութիւն ՚ի գիրս հեթանոսաց: Սուրբն Գրիգոր եղեւ եպս սորա ՚ի 328. աստ ծնաւ որդի նորա հռչակաւոր Գրիգոր Աստուածաբանն, եւ երբեմն երբեմն նստաւ յաթոռ սորին: