Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի. Ասիա

Հեղինակ

Բաժին

Թեմա

Սովորաբար առ ռամիկս կոչի Շապին Գարահիսար բայց ՚ի գիրս օսմանեանց կոչի Գարահիսարի շարգըլի, որ թարգմանի արեւելեան սեաւ, բերդ սակս որոշելոյ յայլոց Գարահիսարաց. ՚ի հնումն կոչէր Նիկապօլիս: Է գլխաւոր գիւղաքաղաք ուր նստի իշխան գաւառիս, անկանի ընդ մէջ Էրզիռումայ եւ Թօգաթու. ՚ի հիւսիսային կողմն Ագչար օվային, բայց կառուցել առ ստորոտով բարձրագագաթ քարալերին, որ բարձրանայ քան զայլ ամենայն շրջակայ լերինս: Ունի եւ բերդ ամուր այլ փոքրիկ ՚ի վերայ սեաւ առապարի, յոր միայն նեղ իմն անցիւք մարթ է գնալ: Են ՚ի սմա յազգէս հայոց տունք գրեթէ 400. եւ ունին երկու եկեղեցիս յանուն սրբոյն Ստեփաննոսի, եւ սրբոյ Աստուածածնի. են եւ յոյնք որոց մի միայն է եկեղեցի եպիսկոպոսանիստ ընդ մետրապօլտուն Սեւստոյ. գտանին եւ բազմութիւն տաճկաց: Ոչ շատ հեռի ՚ի գիւղաքաղաքէս է հանք պաղլէզի, այն է շատ պատուական եւ առատ. ուստի ընկալել զանուն, կոչի տեղին Շէպխանէ, որ է մուգադա արքունի. ուստի առնուն պահնակք բերդին զթոշակս ռոճկաց իւրեանց: Գետն որ անցանէ առ սովաւ, ՚ի հնումն կոչէր Կէրանոս:

Զառաջինն Պոմպէոս կերտեաց զայս քաղաք ընդ Տիոնի. եւ ՚ի 879 հիճրէթին Ֆաթիհ Մէհէմմէտն գրաւեաց ընդ տէրութեամբ օսմանեանց, ՚ի դառնալն իւրում ՚ի պատերազմէ Ուզուն Հասանին` որ էր ՚ի թուրքման ազգէ ՚ի տոհմէն Ադ Գօյունլի:

Թամզարա: Գիւղաքաղաք 3 ժամաւ հեռի ՚ի Շապին Գարահիսարէն, եւ 8 ժամաւ յԱգչարօվայէն. բազմութիւն են աստ յազգէս հայոց որոց են եկեղեցիք երկու. մին կոչի Վարի եկեղեցի, եւ միւսն կոչի Վանք, որ է յանուն սրբոյն Գէորգայ, եւ է արտաքոյ գիւղաքաղաքին: Առ սովաւ անցանէ եւ գետակ ուր լուանան վուշ եւ կտաւ զորս բերեն ՚ի Դրապզունոյ: