Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի. Ասիա

Հեղինակ

Բաժին

Թեմա

Գաւառ ինչ ինքնագլուխ ՚ի վերայ լերանց, որ անկանի յարեւելեան կողմն Սասնոյ. եւ ձգի մինչ ՚ի Տիգրիս: Բնակիչք սորա խօսին յաղճատել իմն բարբառ արաբացւոց, եւ ինքեանք ասեն լինել հատուած ինչ եկել յարաբիոյ, ունին իւրեանց պէյ առանձին: Երկու ցեղ քուրդքն ՚ի սմա, Սառմնցի եւ Մուսիցի. ունին զօրս ռմբաձիգս իբր 5000, սոքա զպէյ իւրեանց արտաքսեցին ՚ի բազմաց հետէ, որ է բերդ ապա ՚ի հզու: Է եւ այլ ցեղ Պէլէքցի որ բնակի մերձ ՚ի կողմն Սասնոյ, շուրջանակի առ ստորոտով մարաթու բարձր լերին. այս ցեղ է քրդաց, բայց ինքւոց բարբառ անկրօնք` են ատեն զտաճիկս, եւ առաւել զհայոց երէցս պատուեն, են ՚ի նոսա իբր 40 ցեղ, ունելով իւրաքանչիւրոց, 200 եւ աւելի թիւֆէնքճի, բնակին ՚ի նա եւ հայք. իսկ մուսեցին եւ սառմնցին բնակին ՚ի կողմն Հզուայ. բաժանել ՚ի զանազան ցեղս: Սոքա որպէս եւ այլ քուրդք եթէ սպանցեն զոք ՚ի միմեանց, հարկիւ սպանեն զոք ՚ի նոյն ցեղէ թէ եւ անցցեն 100 ամք: