Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի. Ասիա

Հեղինակ

Բաժին

Թեմա

դ. Գլխաւոր լերինք Ասիոյ:

Գլուխ եւ պսակ ամենայն լերանց Ասիոյ` արժան է կոչել զլեառն Հայաստանեայց զՄասիս. տաճկերէն` Ախըռ տաղի. սակս մեծութեան բարձրութեան հնութեան եւ երեւելի դիպուածոյն որ ՚ի նմա յաւուրս նոյի, որ եւ է իբր կենդանի յիշատակարան համական ջրհեղեղին:

Էրճիէզ. ՚ի հնումն` Առգիոս, ՚ի Փոքր Հայս առ Կայսերի քաղաքաւ:

Եըլտըզ տաղի, ՚ի Փոքր Հայս ՚ի նահանգին Սիվասու կամ Սեբաստիոյ:

Ալա տաղի. յԱնատօլու առ Պօլուիւ:

Քէշիշ տաղի. յԱնատօլու առ Պուռսայիւ:

Սինճառ. ՚ի Միջագետս, ՚ի գաւառին Եէզիտցոց:

Լեառն Նէբրովթտ, ՚ի բարբառ արաբացւոց Շհէպէլի նէմրուտ:

Մուտի, որ է մի ՚ի հին լերանց Կորդուաց:

Իսկ ՚ի մէջ գօտեւոր լերանց Ասիոյ` անուանի են:

Պինկէօլ, կամ Բիւրակն ՚ի Հայաստան:

Եալպուզ սար. ՚ի հնումն Կովկաս, առ Վրօք:

Դիպէդիան լերինք. որք բղխեն մեծամեծ գետս Ասիոյ:

Ճալազեան լերինք. որք ՚ի հիւսիսոյ ՚ի հարաւ ձգեալք յերկուս անջրպետն զՄալաղա:

Հնդկաց լերինք. որք են ՚ի ցամաք կղզին որ յայսկոյս Գանգէս, եւ ձգեալ նոյնպէս ՚ի հիւսիսոյ ՚ի հարաւ յերկուս անջատեն զնա: Թո'ղ զերեւելի լերինս Ճեաբօնի, Չինաց, Թաթարաց եւն, որք են բազմաթիւք, այլ սակաւ ծանօթք: