Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

6

Անգաճ արա բարիթավուր,
Գընա', հիդըն խա'ղ մի անի.
Յարի սիրտըն դա'ղ մի անի,
Էտ կըրակըն չա'ղ մի անի.
Չաղ շուռ արի
Յարսուն տարի,
Յարին բեդամա'ղ մի անի:

Բեդամաղ չըլի միզանից,
Չը հիռանա անմիղ բանից.
Յարըն նազով հոքիս հանից.
Հանած ծառ է,
Էշխով վառ է,
Չի' վախենա սուլթան-խանից:

Խանի պես դիվան իս անում,
Շահզադի պես սան իս անում,
Էտ ի՞նչ թավուր բան իս անում.
Բանըտ բանդ է,
Պռոշըտ ղանդ է,
Քաղցըր լիզվով ջան իս հանում:

Ջան չոնիմ յարի ձիռնեմեն,
Հիվանդ իմ էշխի կըռնեմեն,
Դիղ անիս ծուցիտ նըռնեմեն.
Նըռիդ օսկով,
Քաղցըր խոսկով,
Կրակ իս վերածում բերնեմեն:

Բերնիտ մեչըն լալ է, գո'զալ.
Հաքիտ զարըն ալ է, գո'զալ,
Էտ ի~նչպես խիալ է, գո'զալ,
Էտ խիալով նազ իս անում, յա'ր, ամա~ն:

Նազ իս անում, իխտիար իս`
Հիդ աշխարիս բարեբար իս.
Հընդու էկած ղալամքար իս
Ղալամ քաշած.
Ջանս է մաշած,
Ջանս հանեցիր` ջադուքար իս:

Ջադուքար իս փել ու փանդով,
Շիրազու շուշա իս ղանդով,
Այնաբանդ իս խաթաբանդով.
Ջամ-հալիլա,
Լալ ու թիլա,
Ջանս հանեցիր էտ փըրսանդով:

Էտ փըրսանդով համ իս անում,
Դաստամազըտ նամ իս անում,
Աբա խաթրըտ ջան իս անում.
Ջամ իս չինի,
Դոշտ է սինի,
Շամամնիրըտ դամ իս անում:

Դամ ու դովրան իս համաշա,
Դաստա-դաստա մազըտ քաշա,
Հաքածըտ զար ու ղումաշ ա.
Ղումաշ զարով
Գու լաստարով,
Ո՞վ քիզի գու քա թամաշա:

Թամաշա իս, վարթի ռանգ իս,
Ծով տեսած օսկու մահանգ իս,
Սանթուր ու քամանչա չանգ իս`
Բարակ ձենով սազ իս անում, յա'ր ամա~ն:

Սազ իս անում, դուր իս գալի.
Բաղչի մեչըն ջուր իս գալի.
Փունջ մանիշակ նուր իս գալի.
Նուր գովելի,
Անպատմելի,
Վարթի մեչըն շուռ իս գալի:

Շուռ իս գալի բըլբուլի պես.
Հուտըտ գու քա սընբուլի պես,
Սուփրի մեչըն թայգուլի պես
Դաստա կապած,
Ռեհնին կըպած,
Բաց իս էլի դուն գուլի պես:

Գուլ իս կոկոր տերիվակալ,
Չիս թառամի, արիվակալ,
Թաքավուր իս բարիվակալ.
Բարով տամ քիզ, -
Մըտիկ տու միզ
Չէ թե ամսով, - օրիվակալ:

Օրն ի օրըն շատանում իս,
Էշխի մեչըն մոդանում իս,
Սըրտի դարդըս յիդ անում իս.
Յիդ արա', տի'ս,
Թե թաբիբ իս, -
Խիլքըն գըլխես հա~ տանում իս:

Տարար խիլքըս, հեյրան արիր.
Բարակ միչկըտ սեյրան արիր.
Էտ կըրակով բիրյան արիր.
Հալբաթ մահիս հազ իս անում, յա'ր, ամա~ն:

Հազ չունիմ խային յարեմեն,
Չիս ջոգվում անգին քարեմեն,
Թաք չանցկենաս իղրարեմեն.
Իղրար անիս,
Հոքիս հանիս,
Պըրծընիմ ահուզարեմեն:

Ահուզար իմ քաշում, ա~ման.
Քիզնից ուրիշ չունիմ գուման.
Ծուցիտ մեչըն չայիր չիման.
Չի' ման ասիմ,
Մուրախաս իմ,
Սըրտումս ունիմ իղրար իման:

Իղրար իմանեն չանցկենամ.
Առանց քիզ մին օր վո՞ւնց կենամ.
Բերնումըս դընիմ սանձ` կենամ.
Սանձահարիմ,
Սիրտըս վարիմ`
Անհընանալու գանձ կենամ:

Գանձ իս սիրով ու սիրեկան,
Ղիմեթ ունիս անգին ական,
Լալ ու ջավահիր պատվական.
Պատիվ անիմ,
Քանի ջան իմ,
Չուն աշխարս է անցողական:

Ա'նց մի կենա, թե հալալ իս,
Մի մոր ծըծած, մի մոր դալ իս.
Ղաբուլ ունիմ, թեգուզ հալիս,
Չունքի իլթիմազ իմ անում, [յա'ր, ամա~ն]:

Իլթիմազըս է'ս է, ջա'նըմ.
Օրըս հիդըտ կես է, ջա'նըմ.
Էշխըն էստու պես է, ջա'նըմ.
Ջանըմ - ջան իս,
Աննըման իս.
Աշխարս ուս ու տես է, ջա'նըմ:

Ուս ու տիս արա, իմացի.
Մըտիկ արա աղ ու հացի.
Թաք իղրարին դըրուստ կացի.
Կաց իղրարին-
Ահլի շարին,
Յիփ միռանիմ, վըրես լացի':

Լացիս, աչկըտ զայի` անիս,
Դաստա ռեհան փայի` անիս,
Արտասունքըտ չայի` անիս.
Չաու ջուր իս,
Խիստ տըխուր իս.
Ադալաթըտ Շահի անիս:

Շահի զուրիաթ թաբաղըն
Չի հարցընի դուգուն դաղըն.
Վայ թե էլ չը խոսիս վաղըն.
Վաղըն գու քամ,
Նըստիմ ու լամ,
Ասիմ բարիթավուր խաղըն:

Խաղ իս էլի, Սա'յաթ-Նովա.
Դաղ իս էլի, Սա'յաթ-Նովա.
Բաղ իս էլի, Սա'յաթ-Նովա.
Գլուխըտ փիանդազ իս անում, յա'ր, ամա~ն:

Էսպես բարիթավուր, լավ յարանա, Արութինի ասած (լուսանցքում):
Էսպէս լաւ բարիթաւուր է, որ ինչ որ Աշուղ-Օղլանի գլխովն անցնելու է (?), բոլորը սրա մէջ է գրած (վերջում):