8
 
   
    Յիս 
   
    մե 
   
    ղարիբ 
   
    բուլբուլի 
   
    պես, 
   
    դուն 
   
    օսկե 
   
    ղափազի 
   
    նըման.
   
    Էրեսըս 
   
    դի 
   
    ոտիտ 
   
    տակըն` 
   
    անց 
   
    կաց, 
   
    փիանդազի 
   
    նըման.
   
    Յա'ր, 
   
    քիզիդ 
   
    խոսիլ 
   
    իմ 
   
    ուզում` 
   
    Շահի 
   
    իլթիմազի 
   
    նըման.
   
    Աջայիբ 
   
    սուրաթի 
   
    տեր 
   
    իս` 
   
    ռանգըտ 
   
    է 
   
    գուլգազի 
   
    նըման:
 
   
    Յա'ր, 
   
    մըտիլ 
   
    իս 
   
    բաղչի 
   
    մեչըն, 
   
    աջայիբ 
   
    սեյրան 
   
    իս 
   
    անում.
   
    Շուղկտ 
   
    արեգագի 
   
    նըման 
   
    է` 
   
    տեսնողին 
   
    հեյրան 
   
    իս 
   
    անում.
   
    Ջիգարըս 
   
    կրակ 
   
    իս 
   
    տըվի, 
   
    էրվում 
   
    իմ` 
   
    բիրյան 
   
    իս 
   
    անում.
   
    Վո'ւնց 
   
    մե 
   
    գոզալ 
   
    չէ 
   
    ունեցի 
   
    էտ 
   
    քու 
   
    արած 
   
    նազի 
   
    նըման:
 
   
    Հենց 
   
    իմացի, 
   
    յա'ր, 
   
    քու 
   
    ղուլն 
   
    իմ, 
   
    թանգ 
   
    հախով 
   
    գընած 
   
    չըրաղ 
   
    իմ.
   
    Քու 
   
    դըռանըտ 
   
    նընգած 
   
    ըլիմ, 
   
    ով 
   
    տեսնե, 
   
    ասե` 
   
    տուսաղ 
   
    իմ.
   
    Էշխեմետ 
   
    հիվանդացիլ 
   
    իմ, 
   
    վունց 
   
    միռնում 
   
    իմ, 
   
    վունց 
   
    թէ 
   
    սաղ 
   
    իմ.
   
    Ծովի 
   
    պես 
   
    ուրղան 
   
    իմ 
   
    տալիս, 
   
    գըժվիլ 
   
    իմ 
   
    Արազի 
   
    նըման:
 
   
    Ով 
   
    կու 
   
    տեսնե, 
   
    ջունուն 
   
    կու 
   
    լի` 
   
    բարգ 
   
    էրեսիտ 
   
    խալ 
   
    իս 
   
    անում.
   
    Էլ 
   
    ջուքամըն 
   
    դո'ւն 
   
    կու 
   
    քաշիս, 
   
    չուն 
   
    մահիս 
   
    խիալ 
   
    իս 
   
    անում.
   
    Յա'ր, 
   
    յիս 
   
    քիզ 
   
    բարով 
   
    իմ 
   
    տալիս, 
   
    - 
   
    շուռ 
   
    իս 
   
    գալի, 
   
    ղալ 
   
    իս 
   
    անում,
   
    Չունքի 
   
    խոսկըտ 
   
    անց 
   
    է 
   
    կենում 
   
    բելլու 
   
    շահանդազի 
   
    նըման:
 
   
    Սայաթ-Նովեն 
   
    ասաց` 
   
    գու 
   
    լամ. 
   
    չիմ 
   
    լաց 
   
    լի` 
   
    թե 
   
    ճար 
   
    ունենամ.
   
    Էլ 
   
    յի'ս 
   
    կու 
   
    քաշիմ 
   
    էս 
   
    ղուսեն` 
   
    թուղ 
   
    լի 
   
    ահուզար 
   
    ունենամ.
   
    Յա'ր, 
   
    քիզ 
   
    վըրեն 
   
    արք 
   
    ունենամ, 
   
    մե 
   
    լավ 
   
    իխտիար 
   
    ունենամ`
   
    Առնում, 
   
    տանիմ 
   
    մեջլիսնիրըն 
   
    օսկեջըրած 
   
    սազի 
   
    նըման:
 
    
     Էս 
    
     Արութինի 
    
     ասած 
    
     է. 
    
     ղազալի 
    
     (?)
    
     Էս 
    
     երկու 
    
     երգերն 
    
     մի 
    
     եղանակով 
    
     են. 
    
     ով 
    
     որ 
    
     սովորի 
    
     Դոստիի 
    
     խաղի 
    
     ձենով 
    
     ասի, 
    
     թէ 
    
     որ 
    
     չիմանաս 
    
     հարցրու, 
    
     թէ 
    
     գոզալլար 
    
     յըղնաղինա 
    
     բախ, 
    
     դաստա 
    
     բեդաստա 
    
     թարփանուր: