Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

9

Ուստի՞ գու քաս, ղարիբ բըլբուլ.
Դու մի' լաց լի, յիս իմ լալու.
Դու վարթ պըտռե, յի'ս գոզալին, -
Դու մի' լաց լի, յի'ս իմ լալու:

Ա'րի, բըլբուլ, խո'սի բարըն,
Օխնըվի քու էկած սարըն.
Քի վարթն էրից, ինձ իմ յարըն, -
Դու մի' լաց լի, յի'ս իմ լալու:

Ման իմ գալի դիլդարի հիդ,
Վունց ղարիբ բըլբուլ խարի հիդ.
Դու վարթի հիդ, յիս յարի հիդ, -
Դու մի' լաց լի, յի'ս իմ լալու:

Սալբուի նըման կանանչ իմ,
Ե'կ խոսի` ձայնիտ ճանանչ իմ,
Դու վա~րթ կանչե. յիս յա~ր կանչիմ,
Դու մի' լաց լի, յի'ս իմ լալու:

Ղա'րիբ բըլբուլ` ձայնըտ մալում,
Յիս ու դուն էրվինք մե հալում.
Սայաթ-Նովեն ասաց` զա'լում, -
Դու մի' լաց լի, յի'ս իմ լալու:

Արութինի ասած թասլիբ