Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

20

Շատ մարթ կոսե` յիս յարիմեն հասրաթ իմ`
Լեյլի-Մեջլումն էլ չի էլի էս հալով.
Մարթ պիտի համաշա բերանըտ տընդղե`
Խոսկ իս ասում առակավուր-մասալով:

Լիզուտ քաղցր ունիս` շաքար ու շարթին.
Մազիրըտ ռեհան է փաթըթած վարթին.
Քի զարթարած տեսնիմ հիդ ծաղկազարթին`
Հաքիլ ըլիս զար-զարբաբըն` խաս ալով:

Յա' ինձի կորցըրեք, յա մե բան արեք,
Խփեցեք մե տիղըս, մե նշան արեք,
Թեգուզ էստու համա քարասպան արեք`
Չի'մ կըշտանում գոզալի հիդ խոսալով:

Աջաբ վո՞ւնց դիմանամ յիս էսչափ դարին,
Աչկեմես արտասունք դուս գու քա` արին,
Օրըն իր շափաթով կարոտ իմ յարին,
Վունցոր ղարիբ բըլբուլ` վարթին տիսալով:

Խիլքըս տարավ` ջադուքարին չի'մ տեսի.
Բեմուրվաթին, բեիղրարին, չի'մ տեսի.
Սայաթ-Նովեն ասաց` յարին չի'մ տեսի,
Ման իմ գալի արտասունքըս հուսալով:

Էսպէս վարսաղ. Արութինի ասած-մե սիրունի վրա: