24
Աշխարումըս
ախ
չիմ
քաշի,
քանի
վուր
ջա'ն
իս
ինձ
ամա.
Անմահական
ջըրով
լիքըն
օսկե
փընջան
իս
ինձ
ամա.
Նըստիմ,
վըրես
շըվաք
անիս`
զարբաբ
վըրան
իս
ինձ
ամա.
Սուչս
իմացի',
էնենց
սըպանե`
Սուլթան
ու
Խան
իս
ինձ
ամա:
Մեչկըտ
սալբու
չինարի
պես,
ռանգըտ
Փըռանգի
ատլաս
է,
Լիզուտ
շաքար,
պռոշըտ
ղանդ,
ակռեքըտ
մարքրիտ
ալմաս
է.
Օսկու
մեչըն
մինա
արած,
աչկիրըտ,
ակնակապ
թաս
է.
Պատվական
անգին
ջավայիր,
լալ-Բադեշխան
իս
ինձ
ամա:
Յիս
էս
դարդին
վո՞ւնց
դիմանամ`
մակամ
սիրտըս
ունիմ
քարած,
Արտսունքս
արուն
շինեցիր,
խիլքըն
գըլխես
ունիմ
տարած,
Նուր
բաղ
իս,
նուր
բաղչի
մեչըն
բոլորքըտ
վարթով
չափարած.
Վըրետ
շուռ
գամ
բըլբուլի
պես`
սիրով
սեյրան
իս
ինձ
ամա:
Քու
էշխըն
ինձի
մաստ
արավ.
յիս
զարթուն
իմ,
սիրտս
է
քընած.
Աշխարս
աշխարով
կըշտացավ,
իմ
սիրտըս
քիզնից
սով
մընաց.
Յա'ր,
քիզ
ինչո՞վ
թարիփ
անիմ`
աշխարումըս
բան
չը
մնաց.
Կրակե,
ծովեմեն
դուս
էկած,
ռաշ
ու
ջեյրան
իս
ինձ
ամա:
Ի՞նչ
կուլի
մեկ
հիդըս
խոսիս,
թե
վուր
Սայաթ-Նովու
յար
իս.
Շուխկըտ
աշխարըս
բըռնիլ
է`
արեգագի
դեմըն
փար
իս.
Հուտով
հիլ,
միխակ,
դարիչին,
վարթ,
մանիշակ,
սուսանբար
իս,
Կարմըրագուն`
դաշտի
ծաղիկ,
հովտաց
շուշան
իս
ինձ
ամա:
Էսպես
Արութինի
ասած,
ով
որ
սովորի,
թողութիւն
շնորհի:
Էսպես
ղազալի,
դաստա
բեդաստա
թարփանուրի
ձենում,
Արութինի
ասած:
Սրա
հատը
դիմացն
է: